Հասարակություն

Տաքսի ծառայության ոլորտում փոփոխություններ են նախատեսվում․ լիցենզիան կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար կարժենա 100.000 դրամ

🚕 Նոր փոփոխություններ տաքսի ծառայությունների ոլորտում։

Օրենսդրական փաթեթով նախատեսվում է կանոնակարգել մարդատար-տաքսի ծառայությունների բնագավառի օրենսդրական բացերը, բարձրացնել ոլորտի վերահսկողության մակարդակը և սպասարկման որակը:

Հարկիրճ նախագծի փաթեթի վերաբերյալ՝

1.Լիցենզիայի պետական տուրքը կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար սահմանվում է տարեկան 1️⃣0️⃣0️⃣.0️⃣0️⃣0️⃣ դրամ:

2.Ուղևորների փոխադրման պատվերներ ձևակերպող ներառյալ էլեկտրոնային հարթակներով և այլ տեխնիկական միջոցներով կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի համար պարտադիր պայման է սահմանվել պատվերները փոխանցել միայն լիցենզավորված տաքսամոտորային փոխադրումներ իրականացնող կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին, լիազոր մարմնին տրամադրելով տվյալների բազան: Նրանց գործունեությունը կկարգավորվի <<Գործունեության իրականացման ծանուցման մասին>> օրենքով:

3.Սակաչափիչ սարք է ընդունվում ինչպես տվյալ ավտոմոբիլի համար ստուգաչափված ավտոմոբիլային սակաչափիչը, այնպես էլ արբանյակային տեղորոշման համակարգով (GPS, ГЛОНАСС և այլն) վազքի միավորի հիման վրա փոխադրավարձը հաշվարկող ծրագրային հավելվածներով ներբեռնված էլեկտրոնային սարքը:

4.Կանոնակարգվում է 6-ից 8 տեղանոց թեթև մարդատար ավտոմոբիլներով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեությունը:

5.Ֆիզիկական անձանց լիցենզավորման պահանջ է սահմանվում թմրաբանական բժշկական հաստատություններում հաշվառված անձանց ցանկում չլինելու հանգամանքը և ՀՀ օրենսդրությամբ սահմանված առողջական վիճակի պարտադիր նախնական բժշկական զննություն անցնելը:

Կանոնակարգվում են օդանավակայանների, ավտոկայարանների, ավտոկայանների և միջմարզային երթուղիները սպասարկող երթակարգավարական կետերի տարածքում մարդատար-տաքսի ավտոմոբիլների փոխադրումների գործընթացը:
7.Պարտադիր պայման է սահմանվել, որ 30 և ավելի տրանսպորտային միջոցներ ունեցող կազմակերպությունները ունենան հաշմանդամների համար նախատեսված մեկ հատ տրանսպորտային միջոց:

Անհատ տաքսի ծառայություններ մատուցողների համար լիցեզանվորումն անցնելու համար որևէ պարտադիր վճար նախատեսված չի։

Մանրամասն այստեղ՝ https://bit.ly/35r8WWw

#տաքսի
#մարդատարտաքսիծառայություն
#լիցենզավորում
#հարյուրհազարդրամ

Կարդացեք նաեվ

Ոստիկանը մոտակա դեղատնից դիմակ էր գնել և ճանապարհել աղջկաս․ Աստղիկ Ավետիսյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Irina Abovyan

Ամառային տապից փրկվելու 5 փորձված տարբերակ

Irina Abovyan

Ողբերգական ավտովթար Երեւանում.40-ամյա վարորդը BMW X5-ով բախվել է երկաթե ցանկապատերին, կոտրել դրանք, այնուհետեւ փլուզել բնակչի քարե պարիսպն ու կողաշրջվել. Վերջինս տեղում մահացել է.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Irina Abovyan

Զորավար աղոթք. Բժշկիր ինձ ՏԵՐ

Irina Abovyan

Ռուս երգչուհին, կարանտինի մասին իմանալով, 21 տոննա հնդկաձավար է գնել. Корреспондент

Irina Abovyan

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Irina Abovyan