Հասարակություն

Անվտանգության կանոնները բուժհաստատություններում

Հրապարակվել է ՀՀ պարետի որոշումը, որով սահմանվում են անվտանգության կանոններ տարբեր ոլորտներում: Հիվանդանոցային, առաջին բժշկական օգնության և սպասարկման, շտապ բժշկական օգնության ծառայություններում կորոնավիրուսին հիվանդության տարածման կանխարգելման կանոնները հետևյալն են.

1. Հիվանդանոցային օգնության և սպասարկման բնագավառում.

1) Հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններն անհրաժեշտ է ապահովել սանհանգույց ունեցող հիվանդասենյակներով, որոնք ունեն մշտական հոսող տաք և սառը ջրամատակարարում:
2) Պացիենտն ապահովվում է անձնական հիգիենայի պարագաներով (օճառ, լոգանքի գել, շամպուն և այլն):
3) Անհրաժեշտ է ապահովել պացիենտի, ինչպես նաև խնամակալի (կազմակերպությունում գտնվելու դեպքում) ջերմաչափումն օրական առնվազն երկու անգամ և կատարել նշումներ ջերմային թերթիկում:
4) Բուժանձնակազմի ջերմությունը չափվում է օրական առնվազն 2 անգամ՝ հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափներով՝ կատարելով համապատասխան նշումներ գրանցամատյանում:
5) Բուժանձնակազմն ապահովվում է նախատեսված տարածքում մշտական կեցության համապատասխան սենյակներով՝ բացառելով վերջիններիս բացակայությունը կազմակերպությունից, իսկ առանձնացված մեկուսացման վայրի տրամադրման դեպքում՝ այդ տարածքից:
6) Աշխատողը վերջին պացիենտի հետ շփվելուց հետո ենթարկվում է մեկուսացման հատուկ նախանշված մեկուսացման վայրում 14 օր ժամկետով։
7) Բուժանձնակազմն ապահովվում է անհատական պաշտպանության միջոցներով՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի մարտի 16-ի N 977-
Ն հրամանի:
8) Աշխատողի մոտ կլինիկական ախտանշաններ հայտնաբերելիս կազմակերպվում է մեկուսացում և ախտորոշման ճշտում:
9) Կազմակերպությունում խնամակալություն իրականացնող անձին անհրաժեշտ է ապահովել անհատական պաշտպանության և ախնատահանիչ միջոցներով։
10) Անհրաժեշտ է ապահովել թափոնների անվտանգ գործածությունը՝ համաձայն առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի N 03-Ն հրամանի:
11) Անհրաժեշտ է ապահովել բժշկական նշանակության արտադրատեսակների մաքրմանը, ախտահանմանը, նախամանրէազերծման մշակմանը և մանրէազերծմանը ներկայացվող պահանջները՝ համաձայն առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 48-Ն հրամանի:
12) Անհրաժեշտ է ապահովել առողջապահության նախարարի 31.01.2020թ. N 336-Ա հրամանով սահմանված պահանջների պահպանումը:

2. Հիվանդանոցային օգնության և սպասարկման բնագավառում.

1) ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից ինքնամեկուսացման մասին համապատասխան գրություններն ստանալուց անմիջապես հետո անձին անհրաժեշտ է վերցնել հաշվառման 14 օրյա հսկողություն սահմանելու նպատակով:
2) Ամենօրյա հեռախոսազանգերի, տնային այցերի (1-ին, 7-րդ, 14-րդ օր) միջոցով պետք է գնահատել անձի առողջական վիճակը: Տնային այցերի ժամանակ կիրառվում են
անհատական պաշտպանության միջոցներ։
3) Կլինիկական ախտանշաններ հայտնաբերելիս անմիջապես կազմակերպվում է հոսպիտալացում:
4) Աշխատակիցներին անհրաժեշտ է ապահովել անհատական պաշտպանիչ միջոցներով՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի մարտի 16-ի N 977-Ն հրամանի։
5) Անհրաժեշտ է ապահովել անհատական պաշտպանության միջոցների պարտադիր կրումը և դրանց ժամանակին փոխումը՝ դիմակները 3-4 ժամը մեկ անգամ և ըստ
անհրաժեշտության, ձեռնոցները՝ յուրաքանչյուր պացիենտից հետո, արտահագուստը՝ ամեն օր:
6) Յուրաքանչյուր աշխատակցի ջերմությունը չափվում է նվազագույնը օրական երկու անգամ (հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափներով, կատարելով
համապատասխան նշումներ գրանցամատյանում):
7) Աշխատակցի մոտ կլինիկական ախտանշաններ հայտնաբերելիս կազմակերպվում է հոսպիտալացում՝ հետագա ախտորոշումը ճշտելու և պացիենտի հետագա վարման
համար:
8) Անհրաժեշտ է ապահովել թափոնների անվտանգ գործածությունը՝ համաձայն առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի N 03-Ն հրամանի:
9) Անհրաժեշտ է ապահովել բժշկական նշանակության արտադրատեսակների մաքրմանը, ախտահանմանը, նախամանրէազերծման մշակմանը և մանրէազերծմանը ներկայացվող պահանջները՝ համաձայն առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 48-Ն հրամանի:
10) Անհրաժեշտ է ապահովել սենքերի մակերեսների մաքրումը և ախտահանումը՝ լվացող միջոցների և ախտահանիչ նյութերի կիրառմամբ հաշվի առնելով ՀՀ
առողջապահության նախարարի 31.01.2020թ. N 336-Ա հրամանը:
11) Խուսափել կուտակումներից, յուրաքանչյուր պացիենտից հետո կատարել ախտահանում և օդափոխություն:

3. Շտապ բժշկական օգնության ծառայությունների ոլորտում.

1) Աշխատակիցներին անհրաժեշտ է ապահովել անհատական պաշտպանության միջոցներով՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի մարտի
16-ի N 977-Ն հրամանի։
2) Կասկածելի պացիենտի տեղափոխումից հետո պետք է ապահովել շտապ օգնության մեքենայի ախտահանումը:

Կարդացեք նաեվ

Վրաերթ Երևանում. 44-ամյա վարորդը Audi-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Irina Abovyan

Մանրամասներ՝ Հայաստանում նախորդ օրը կորոնավիրուսից մահացած պացիենտների մասին

Irina Abovyan

Երեկ մեր տուն եկավ ամուսնուս ընկերը մի գեղեցիկ ծաղկեփունջ ձեռքին․․․Ամուսինս ուղղակի ցնցված էր

Irina Abovyan

Կաղամբով և մսով շատ համեղ աղցան

Irina Abovyan

Ամեն անգամ, երբ մի դաժան բան ա լինում, թվում ա՝ սա ամենադաժանն էր։ Բայց պարզվում ա՝ դաժանության սահման չկա…Արտյոմ Հակոբյանի անչափ հուզիչ գրառումը

Irina Abovyan

Ապրիլի 6-ի աստղագուշակ, ինչ են հուշում աստղերը

Gevorg Kazaryan