Հասարակություն

5 սխալ հարաբերություններում

1. ՓՈՐՁԵԼ ՎԵՐԱԴԱՍՏԻԱՐԱԿԵԼ ՆՐԱՆ

Հիշիր. իդեալական մարդիկ չեն լինում: Նրա բնավորության մեջ արմատական փոփոխություններ մի սպասիր: Մի բան է` նրան հիշեցնել հավաքել անկողինը: Եվ լրիվ այլ բան է փորձել ազդել նրա բնավորության հատկանիշների վրա: Նախ դու հազիվ թե կարողանաս այդ առումով որեւէ բան փոխել, երկրորդ, այդ գործընթացում դուք ընդամենը կսառեք իրարից: 

2. ՆՐԱՆ ՄԱՏՆԱՆՇԵԼ ԻՐ ԱԶԳԱԿԱՆՆԵՐԻ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Նույնիսկ եթե նրանց հետ փոխըմբռնում չունես, քո տղամարդու ուշադրությունը մի բեւեռիր իր հարազատների թերությունների վրա: Դա ընդամենը ավելորդ լարվածություն կստեղծի:  

3. ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ ՄՇՏԱՊԵՍ ՆՐԱՆ ՑՈՒՑԱԴՐԵԼ ՔՈ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԸ

Եթե նույնիսկ սրճարանում չես իջնում նրա ծնկներից եւ անընդհատ ուզում ես համբուրվել, դա կարող է շփոթեցնել ոչ միայն շուրջը գտնվող մարդկանց: Նա եւս կարող է իրեն անհարմարավետ զգալ, նույնիսկ եթե չի ասում այդ մասին: Բացի այդ, նման պահվածքը հաճախ վկայում է զույգի կյանքում իրական մտերմության բացակայության մասին:  Ոմանք ուշադրության ցուցադրական նշաններով փորձում են փոխհատուցել ջերմության բացակայությունը: Այնպես որ, նրա ձեռքը բռնիր, թեթեւակի համբուրիր, երբ դա տեղին է, իսկ մնացածը պահիր ննջարանի համար: 

4. ՆՐԱ ՀԵՏ ՀՐԱՊԱՐԱԿԱՎ  ՎԻՃԵԼ

Այդ դեպքում ավելի լավ է չափից ավելի հաճախակի համբուրվել: Անհարմար կլինի ոչ միայն հենց ձեզ համար, այլեւ շրջապատի: Եթե պետք է ինչ-որ բան քննարկել, առանձին արեք դա: 

5. ԵՐԲԵՔ ՉՎԻՃԵԼ

Մի օր անպայման ի հայտ կգան տարաձայնություններ, եւ դրանց քննարկումը հարաբերությունների առողջ մասն է: Առանց վեճերի, անհնար է փոխհամաձայնության հասնել: Ուղղակի մի կենտրոնացիր դրա վրա, ընդհարումից ամբողջ օրվա իրադարձություն մի սարքիր: 

Կարդացեք նաեվ

Ոչ սթափ 5 վարորդ, պահպանվող հատուկ տարածք տեղափոխված 12 մեքենա․ ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում

Irina Abovyan

Նախապաշարմունքներ. 10 բան, որոնք երջանկություն են բերում

Irina Abovyan

Գիտնականները պարզել են, որ կնոջ կյանքի տևողության վրա ազդում է այն տարիքը որում նա երեխա է ունեցել

Irina Abovyan

COVID-19. Ունենք վարակման 309 նոր դեպք, 9 մահ

Irina Abovyan

Գագիկ Սուրենյանի՝ Կապուտջուղը նվաճելու երազանքը, կյանքի նշանակալից պահերն ու մարդիկ

Irina Abovyan

Լոռամրգի օգտակար և բուժիչ հատկությունները

Irina Abovyan