Հասարակություն

3 վիտամիններ, որոնք բարելավում են իմունային համակարգը

Հին ժողովրդական խոսքն ասում է. «օրվա մեջ մեկ խնձոր ուտելը հեռու կպահի բժիշկներից»: Հնարավոր է, որ սրա մեջ որոշակի ճշմարտություն կա: Վիտամիններով հարուստ սննդարար մթերքների օգտագործումը կօգնի ձեր իմունային համակարգին ավելի լավ պայքարել տարատեսակ հիվանդությունների դեմ:

Վիտամին C-ն իմունիտետը ամենից շատ խթանող վիտամինն է: Օրգանիզմում վիտամին C-ի պակասը կարող է ձեզ ավելի  խոցելի դարձնել հիվանդությունների հանդեպ: Վիտամին C-ով հարուստ մթերքների շարքին են դասվում նարինջը, գրեյֆրուտը, մանդարինը, ելակը, բրոկոլին, բուլղարական պղպեղը, սպանախը և կաղամբը: Վիտամին C-ի ամենօրյա ընդունումն անհրաժեշտ է ձեր առողջության համար, քանի որ օրգանիզմը այն չի արտադրում և չի պահում: Լավն այն է, որ վիտամին C-ն շատ մթերքներում է առկա, և մարդկանց մեծ մասը կարիք չունի վիտամինային հավելումներ օգտագործելու, եթե իհարկե բժիշկն ինքը չնշանակի:

Վիտամին B6-ը կենսական նշանակություն ունի իմունային համակարգում կենսաքիմիական ռեակցիաների ապահովման համար: Վիտամին B6-ով հարուստ մթերքների շարքին են դասվում հավը և սառը ջրի ձկները, ինչպիսիք են սաղմոնը և թունան: Վիտամին B6-ը հանդիպում է նաև կանաչ բանջարեղենների, ինչպես նաև՝ սիսեռի մեջ, որը հումուսի հիմնական բաղադրիչն է:
Վիտամին E-ն հզոր հակաօքսիդանտ է, որն օգնում է օրգանիզմին պայքարել վարակների դեմ: Վիտամին E-ով հարուստ մթերքների շարքին են դասվում ընկույզը, սերմերը և սպանախը:

 Օգտագործե՛ք վառ գույների բանջարեղեն

Բժիշկներն առաջարկում են պարզ կանոն, որը ձեզ կօգնի առավել հեշտ կողմնորոշվել, թե շուկայից հատկապես ինչ բանջարեղեն գնել. որքան գունավոր լինեն բանջարեղեններն, այնքան լավ:
Փորձեք ուտել ամենատարբեր մթերքներ և ձգտեք, որպեսզի մրգերն ու բանջարեղենը լինեն ծիածանի տարբեր գույներով: Այս դեպքում և՛ ուտելու ափսեն գրավիչ կլինի, և՛ վստահ կլինեք, որ ստանում եք վիտամիններով հարուստ, առողջարար սնունդ: Կարևոր է հասկանալ, որ ուժեղ իմունային համակարգը պահպանվում է նաև սննդային առողջ սովորույթների միջոցով: Նախաճաշին չի կարելի ուտել չորս նարինջ և հույս ունենալ, որ այն ձեզ այդ օրը կպաշտպանի հիվանդանալուց:

Հավելումների դերը

 Թեև վիտամիններն ու հավելումները կարող են լրացնել ձեր սննդակարգում առկա բացերը, այնուամենայնիվ դրանք առավելագույնս արդյունավետորեն օգտագործելու լավագույն տարբերակը դրանք անմիջապես սննդի միջոցով ընդունելն է։  Մարմինը վիտամիններն ու հավելումները  ավելի լավ է յուրացնում, երբ դրանք գալիս են սննդային աղբյուրներից: Որոշ հավելումներ կարող են ունենալ նաև կողմնակի ազդեցություններ, հատկապես երբ դրանք ընդունվում են վիրահատական միջամտությունից առաջ կամ այլ դեղահաբերի հետ միասին։ Հավելումների ազդեցությունը դեռևս չի փորձարկվել երեխաների, հղի կանանց և այլ խմբերի վրա։ 
Խորհուրդ է տրվում խուսափել վիտամին E պարունակող հավելումների օգտագործումից։ Նախ առաջին, շատ քիչ կան կլինիկական հետազոտություններ, որոնք բացահայտել են այդպիսի հավելումների դրական ազդեցությունը օրգանիզմի վրա, և երկրորդ, որոշ դեպքերում դրանք կարող են նաև վնասակար լինել։ Այս և այլ պատճառներ հաշվի առնելով փորձագետները հորդորում են ընդունել վիտամինները սննդի, այլ ոչ թե հավելումների միջոցով։ Մեծ քանակությամբ ջրի օգտագործումը նույնպես նպաստում է իմունային համակարգի ամրապնդմանը: Ջուրն օգնում է մարմնին ավիշ արտադրել, որը պարունակում է արյան սպիտակ բջիջներ և իմուն համակարգի այլ բջիջներ։ Աշխատեք խուսափել նաև այնպիսի հեղուկների օգտագործումից, որոնք կարող են ջրազրկել օրգանիզմը, օրինակ` սուրճից։ 

Կարդացեք նաեվ

Եթե խափանվել է լյարդի աշխատանքը, և դեղերը չեն օգնում, ապա այս բնական միջոցը կօգնի արագ վերականգնել լյարդը

Irina Abovyan

«Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին. Ջուր չի լինելու

Irina Abovyan

Ի՞նչ է լինելու, եթե որոշ ծնողներ դպրոց չուղարկեն իրենց երեխաներին. պարզաբանում է Արայիկ Հարությունյանը

Irina Abovyan

Ընտրելով բերված կժերից մեկը պարզեք Ինչն է կյանքում ձեզ այս պահին ամենից շատ պակասում

Irina Abovyan

Նամակ հոգեբանից այն կանանց, ովքեր համարում են, որ այլևս ուժ չունեն

Irina Abovyan

Կես դար միասին ապրած զույգը կորոնավիրուսից բուժվել է նույն օրը

Irina Abovyan