Հասարակություն

Երևանում թալանել են քննչական վարչության քննիչի բնակարանը

SHAMSHYAN.com-ի տեղեկութուններով, երեկ՝ մայիսի 2-ին, ոստիկանության Նոր-Նորքի բաժին է դիմել Նոր-Նորք վարչական շրջանի բնակիչ, 30-ամյա Ալիկ Սուքիասյանը և հայտնել, որ ապրիլի 30-ից մինչև մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր բնակարանի առաջին հարկի պատուհանը, և այնտեղից գողություն կատարել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Նոր-Նորքի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե ինչ իրեր են գողը կամ գողերը գողացել:

Գ. Շամշյանի տեղեկություններով, տուժած Ա. Սուքիասյանն աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում, որպես քննիչ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդացեք նաեվ

Արփի ու մամա. Աննա Հակոբյանի նոր լուսանկարները դստեր հետ

Irina Abovyan

Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում կիրառվող սահմանափակումները մայիսի 1-ից հանված են

Irina Abovyan

Ինչո՞ւ են հայերն ամենուր օգտագործում «ջան» բառը. ի՞նչ է այն նշանակում, և որտեղի՞ց է առաջացել

Irina Abovyan

«Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին. ջուր չի լինելու

Irina Abovyan

Ահա, թե ինչու են բժիշկները հորդորում օգտագործել առավոտյան մեղրաջուր

Irina Abovyan

Մոսկվայից և Նովոսիբիրսկից դեպի Երևան չարտերային չվերթների ժամանակացույցը

Irina Abovyan