Հասարակություն

Գավառում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկայի» ու սպանությունների փաստով դատարանը կասկածանքով կալանավորել է Նորատուսի 8 և Գավառի 5 բնակչի. 2-ն էլ ստորագրությամբ բաց են թողնվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ մայիսի 2-ին, Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի մի քանի քննիչներ, որոնց թվում են՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության և Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչներ, միջնորդություններ են ներկայացրել դատարան, որպեսզի դատարանը Գավառում 2 անձի սպանության և 4 անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով, զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ կասկածանքով ձերբակալվածների նկատմամբ, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի:
Մի քանի դատավորներ դռնփակ դատական նիստեր անցկացնելուց ու խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել են քննիչների միջնորդությունները և 15 կասկածյալներից 13-ը կալանավորվել են, 2-ն էլ՝ ազատ են արձակվել՝ խափանման միջոց ընտրելով ստորագրությամբ բնակության վայրից չհեռանալը:

Գ. Շամշյանի տեղեկություններով, կալանավորվածներն են՝ Նորատուս գյուղի բնակիչ, 28-ամյա Գարուն Ադամյանը, 38-ամյա Գարիկ Մնոյանը, Գավառ քաղաքի բնակիչ, 33-ամյա Ավետ Արևշատյանը, Գավառ քաղաքի բնակիչ, 37-ամյա Էմին Կարապետյանը, 37-ամյա Խաչիկ Գոլեցյանը, Գավառ քաղաքի բնակիչ, 25-ամյա Հայկ Մխիկյանը, Գավառ քաղաքի բնակիչ, 43-ամյա Արմեն Հովհաննիսյանը, Գավառ քաղաքի բնակիչ, 26-ամյա Աշոտ Հովհաննիսյանը, Նորատուս գյուղի բնակիչներ Սիսակ Մելոյանը, Նարեկ Հովհաննիսյանը, Ռոման Ավետիսյանը, Սպարտակ Նադարյանը և Սիրակ Մելոյանը:

Իսկ ստորագրությամբ ազատ են արձակվել Գավառ քաղաքի բնակիչ, 30-ամյա Էրիկ Գոլեցյանը և Նորատուս գյուղի բնակիչ, 32-ամյա Խորեն Օհանյանը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, հնարավոր է, այլ մարդիկ նույնպես ներգրավվեն նշված քրեական գործում, որոնց մեջ շոշափվում է սպանված քննիչի եղբայրը:

Դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 6-րդ կետի, 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի, 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերի, 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի, 225-րդ հոդվածի (զանգվածային անկարգություններ) 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործերը միացվել են մեկ վարույթում և նախաքննության կատարումը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ, իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր և Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունների քննիչներից կազմված խումբը:

Հիշեցնենք, որ SHAMSHYAN.com-ը ներկայացրել էր ապրիլի 28-ին Գավառ քաղաքի Ազատության փողոցում տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող սպանությունների տեսանյութը՝ առանց մոնտաժված տարբերակի, որպեսզի ընթերցողն ավելի հստակ պատկերացում կազմի, թե ինչի համար էինք մենք նյութի վերնագիրը նշել որպես մարտաֆիլմ, մինչդեռ SHAMSHYAN.com էին զանգահարում անանուն հեռախոսահամարից որոշ մարդիկ և ասում, թե գույները խտացրել եք։ Ի՞նչ մարտաֆիլմի մասին է խոսքը։

Ներկայացրել էինք նաև լուսանկարներ՝ Գավառի բժշկական կենտրոնում տեղի ունեցած ավերածությունից հետո, թե այնտեղ ժամանած ոստիկաններն ու քննիչները ինչ իրավիճակի են ականատես եղել։

Ներկայացրել էինք նաև լուսանկարներ, թե ինչպես էին սպանության վայր ժամանում Toyota մակնիշի 47 CC 777 համարանիշի ավտոմեքենայով 3 երիտասարդներ, որոնք, ըստ տեղեկությունների, Նորատուսից էին։ Տեսնելով կրակված ավտոմեքենան՝ հայհոյանքներ ու հաշվեհարդար տալու կոչերով ուղևորվում էին Գավառի բժշկական կենտրոն։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ֆոտոռեպորտաժ

Կարդացեք նաեվ

Մենք մեղավոր չենք, որ վերապրել ենք… Ռաֆայել Մնացականյանի ջախջախիչ անդրադարձը վերջին իրադարձություններին

Irina Abovyan

Կենդանակերպի ո՞ր նշաններից է պետք զգուշանաք

Irina Abovyan

100 տարին մեկ Երկիր մոլորակի վրա մեծ հիվանդություն է գալիս։ Զուգադիպություն է արդյոք դա?

Irina Abovyan

Ամառվա շոգը ակնհայտորեն չի նվազեցնում վարակի տարածումը

Irina Abovyan

Կորոնավիրուսի ասիմպտոմ ընթացքի ժամանակ իմունային պատասխանն ավելի թույլ է լինում. հետազոտություն

Irina Abovyan

Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահացության առաջին դեպքը

Irina Abovyan