Հասարակություն

Ի՞նչ խնդրի մասին է հուշում աղմուկն ականջներում

Ականջներում աղմուկը կարող է լինել վիտամին B12-ի պակասի նշան: Այդ վիտամինի պակասը հանգեցնում է նյարդերի միջեւ կապի վատթարացմանը, ինչը կարող է հանգեցնել հոգեկան առողջության կայուն վատացման եւ անգամ պարալիչի զարգացման:

Մասնագետների խոսքով՝ բավարար քանակությամբ վիտամին B12-ի ստացումը չափազանց կարեւոր է նորմալ արյունարտադրողականության եւ նյարդաբանական գործընթացների համար: Այդ վիտամինի պակասը նպաստում է պերիֆերիկ, մեջքի եւ գլխուղեղի նյարդերի հետընթացին, ինչպես նաեւ խթանում է անեմիայի եւ մի շարք նյարդաբանական ախտանիշերի զարգացմանը:

Վիտամին В12-ն անհրաժեշտ է նյարդերի եւ արյան բջիջների առողջությունը պահպանելու համար, ինչպես նաեւ բոլոր բջիջներում գենետիկ նյութի՝ ԴՆԹ-ի նորմալ արտադրության համար:

Վիտամին В12-ի պակասի ախտանիշերից մեկն աղմուկն է ականջներում՝ վիճակ, որը բնութագրվում է լսողական արտաքին աղբյուրի հետ կապ չունեցող աղմուկով:

Մարդու կողմից այդ աղմուկը կարող է ընկալվել որպես.

զրնգոց,
բզզոց,
սուլոց,
ղժժոց,
ֆշշոց,
բաբախյուն,
երաժշտություն կամ երգ:
Այդ ձայները կարելի է լսել մեկ կամ երկու ականջներում, ինչպես նաեւ գլխում: Աղմուկը կարող է դադարներ ունենալ կամ լսվել անդադար:

Ինչո՞ւ է վիտամին B12-ի պակասի պատճառով առաջանում աղմուկ ականջներում: Բանն այն է, որ այդ վիտամինն անհրաժեշտ է օրգանիզմին միելին՝ նյարդերը շրջապատող պաշտպանիչ կամ մեկուսացնող շերտ արտադրելու համար: Դրա պակասի դեպքում շերտը բարակում է՝ հանգեցնելով նյարդերի միջեւ կապի վատթարացման, եւ դա կարող է նպաստել ականջներում աղմուկի առաջացմանը:

Այդ վիտամինի պակասը կարելի է լրացնել այնպիսի մթերքներով, ինչպիսիք են միսը, սաղմոնն ու ձողաձուկը, ինչպես նաեւ կաթնային եւ կաթնաթթվային մթերքն ու ձուն: Իսկ նրանց համար, ովքեր չեն օգտագործում այդ մթերքը, օրինակ՝ վեգանները եւ բուսակերները, ստիպված կլինեն ընդունել այդ վիտամինը պարունակող սննդային հավելումներ:

Կարդացեք նաեվ

Աղջիկը խանութում գնել է լորով ձու և այն իր թութակի վանդակի մեջ դրեց: Ահա թե ինչ պատահեց

Irina Abovyan

Լևոն Արոնյանը չի մասնակցի շախմատի առցանց սուպերմրցաշարին

Irina Abovyan

Պե՞տք են արդյոք մեկանգամյա ձեռնոցները կորոնավիրուսից պաշտպանվելու համար. քննարկում մասնագետի հետ

Irina Abovyan

Նշաններ, որ ձեր կողքին Ճիշտ Տղամարդ է

Irina Abovyan

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց կարանտինի մասին օրինագիծը

Irina Abovyan

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 190 նոր դեպք, 402 առողջացում, 4 մահ

Irina Abovyan