Հասարակություն

Կուշտ նախաճաշ. ինչո՞ւ է այն այդքան կարևոր

Կուշտ ու առատ նախաճաշից հետո մարդու մարմինը մոտ 2 անգամ ավելի շատ էներգիա է ծախսում մարմնի տաքացման համար, քան նույն քանակությամբ կալորիաներով ճաշից հետո: Այս մասին հայտնում են Լյուբեքի համալսարանի գիտնականները:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ գիտնականները փորձ են անցկացրել, որի շրջանակներում ստուգել են, թե որքան էներգիա է արտադրում 16 կամավորի օրգանիզմը: Տղամարդկանց ցերեկային սննդակարգը բաղկացած էր թեթև նախաճաշից և կուշտ ճաշից, կամ` առատ նախաճաշից և ցածր կալորիականությամբ ճաշից: Ընդ որում, անկախ նախաճաշի կալորիականությունից, ընդհանուր առմամբ, կամավորները հավասար քանակությամբ սնունդ էին սպառում և գտնվում էին նույնանման պայմաններում:

Պարզվել է, որ առավոտյան տղամարդկանց մարմինը տաքանալու վրա մոտ 2.5 անգամ ավելի շատ էներգիա է ծախսում, քան ցերեկը: Եվ այրված կալորիաների քանակը ուղղակիորեն կախված էր նրանից, թե որքանով է կուշտ եղել նախաճաշը:

Գիտնականները վստահ են, որ այս հայտնագործությունը պետք է հիմք դառնա նիհարելուն միտված սննդակարգի համար:

Կարդացեք նաեվ

ՆՈՐՔ Ինֆեկցիոն Կլինիկական Հիվանդանոցը գրառում է կատարել

Irina Abovyan

Շնորհավոր մամուլի ազատության օրը

Irina Abovyan

Ինչպես մաքրել ներքնակը լաքաներից

Irina Abovyan

Խոշոր ավտովթար Երևանում. ճակատ-ճակատի բախվել են BMW-ները, 4 վիրավորների մեջ են 2 երեխա, 1 զինվորական, օպերատիվ են գործել բժիշկներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Irina Abovyan

Խաշթառակցի երեխաները տեղափոխվեցին մանկատուն. ծնողները հրաժարվել են նրանցից

Irina Abovyan

Ամեն օր լսում եմ, թե ինչպես են իմ ծանոթների ընտանիիքները թոքաբորբով բուժում ստանում հիվանդանոցում. Մարիամ Փաշինայն

Irina Abovyan