Հասարակություն

Ինչո՞ւ է համեղ ուտելիքը վնասակար ուղեղի համար

Ճարպի և ածխաջրերի բարձր պարունակությամբ համեղ ուտելիքի շարունակաբար օգտագործումը բացասական ազդեցություն է թողնում ուղեղի վրա: Այդ մասին նախազգուշացնում է ԱՄՆ-ից, Ավստրալիայից և Մեծ Բրիտանիայից գիտնականների միջազգային խումբը:

MedicalXpress-ի տարածած մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ հետազոտությունը ցույց է տվել, որ այդպիսի սննդի հաճախ օգտագործման պատճառով հիպոկամպի հատկությունները փոխվում են այնպես, որ մարդուն դժվար է վեռադառնալ առողջ ապրելակերպին:

Հետազոտությանը մասնակցել է 120 տարեկանից բարձր 10 կամավոր, որոնք գիտափորձի սկզբում օգտագործել են առողջ սնունդ, մեկ շաբաթվա ընթացքում գերադասել կամ իրենց սովորական սննդակարգը, կամ ճարպերի և ածխաջրերի, այդ թվում՝ շաքարի բարձր պարունակությամբ սննդամթերք:

Հետազոտության յուրաքանչյուր մասնակիցն անցել է հիշողության թեստ, ինչպես նաև պատմել, թե գիտափորձի ընթացքում ստացե՞լ է արդյոք հաճույք ուտելու ժամանակ:

Արդյունքում պարզ է դարձել, որ մեկ շաբաթվա ընթացքում անառողջ սննդի օգտագործումը վատացնում է հիշողությունը: Գիտնականները նաև հայտնաբերել են փոփոխություններ հիպոկամպում, որը կարևոր դեր ունի սնունդը կարգավորելու հարցում: Այսպես, մասնակիցները չեն զգացել հագեցվածություն մեկ ափսե բելգիական վաֆլի համտեսելուց հետո և չափից շատ են կերել:

Գիտափորձի մասնագետները նաև լավ հիշել են հաճույքը, որը ստացել են վնասակար ուտելիքից, այդ իսկ պատճառով նրանց մոտ առաջացել են այդպիսի ուտելիքից հրաժարվելու դժվարություններ:

Կարդացեք նաեվ

Կենդանակերպի 5 կանայք, ովքեր տղամարդուն թույլ չեն տա ղեկավարել իրենց

Irina Abovyan

Գայի պողոտայի և Լվովյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 ավտոմեքենա․ կան տուժածներ

Irina Abovyan

Հունաստանում կորոնավիրուսից 75–ամյա հայ է մահացել

Irina Abovyan

Բարեգործական նախաձեռնությունների հեղինակ Արմեն Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջում գրել է. «Մեր Անգելինան գնաց հրեշտակների մոտ, պուճուրը լքեց մեզ։

Irina Abovyan

Փաստորեն էս դիմակների մեջ չիպ կա, ու ոչ միայն չիպ… Տեսանյութ

Irina Abovyan

Տարբեր երկրներ աստիճանաբար թեթևացնում են COVID-19-ով պայմանավորված սահմանափակումները

Irina Abovyan