Հասարակություն

Եթե մենք պատասխանատու չլինենք՝ հիվանդանալու են մեր հարազատները. Թորոսյան

«Եթե մենք պատասխանատու չլինենք, այդ վարքագիծը չդրսևորենք, ապա հիվանդանալու են մեր հարազատները, և ոչ թե պարզապես հիվանդների թվեր են լինելու, որոնց մենք չենք ճանաչում»,-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ փոխվարչապետ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպման ընթացքում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Առողջապահության նախարարը նշեց, որ վերջին օրերի հիվանդների թվերը պայմանավորված են տարբեր գործոններով՝ մասնավորապես մարդկանց շարժունակության մեծացումով, որովհետև մենք փաստացի ունեցել էինք թուլացումներ: Նախարարը նշեց նաև որ եղել են կրկին որոշակի օջախանման դեպքեր. «Մենք տեսնում ենք, որ այդ կանոնները լավ չեն պահպանվել, կամ առնվազն չեն պահպանվել այնքան, որ հնարավոր լիներ կանխարգելել թե արտադրական կոլեկտիվներում, թե պարզապես հավաքատեղիներում փոխանցումները»,-նշեց նա:

«Ցավալի է, բայց վերջին օրերին մեզ մոտ ծանր դեպքերի թիվն է աճել. ծայրահեղ ծանր դեպքերից 9-ը միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերին, ինչը ինքնին դեռ մեծ ծանրաբեռնվածություն չէ առողջապահական համակարգի համար, որովհետև մենք  կարողացանք հավելյալ ռեսուրսներ մոբիլիզացնել թե տարբեր երկրներից ձեռք բերելու և թե տեղում վերադասավորվելու շնորհիվ»,-ասաց Թորոսյանը՝ նշելով, որ առողջապահական համակարգը կարող է 3-ից 4 հազար դեպք վարել:

Նա հայտնեց, որ այս պահին մոտ 800 մարդ հիվանդանոցներում է, և 300 առանց ախտանշանների դեպքերը՝ հյուրանոցներում:

«Անցանկալի սցենար է, որ  պացիենտների ավելի խորը սորտավորում կատարենք: Մեր հիմնական խնդիրն այն է եղել, որ մենք բոլոր կարիք ունեցող պացիենտներին կարողանանք պատշաճ բուժօգնություն տրամադրել: Մեր անձնական պատասխանատվությունը պետք է բերի նրան, որ մենք մեր մաքսիսմումից չանցնենք և չստացվեն այնպիսի դեպքեր, որոնք մենք արդեն ոչ հիվանդանոցային պայմաններում բուժօգնություն մատուցենք, որոշներին խնդրենք մնալ տանը»,-ասաց նա:

Կարդացեք նաեվ

Դարձե´ք նոր ոստիկանության դեմքը՝ անցնելով Պարեկային ծառայության

Irina Abovyan

Ի՞նչպիսի ազդեցություն կարող է ունենալ վատ վարկային պատմությունը` հետագայում վարկ վերցնելիս

Irina Abovyan

Աշխարհում կորոնավիրուսից 91 994 պացիենտ է ապաքինվել

Irina Abovyan

Մոմի միջոցով ձեր տուն հաջողություն բերեք, ահա թե ինչպես

Gevorg Kazaryan

ՀՀ-ում արձանագրվել է մահվան 7 դեպք․ 746 պացիենտ առողջացել է

Irina Abovyan

Աղոթեք, որ հանկարծ թոքաբորբով, շնչառական անբավարարությամբ չհայտնվեք հիվանդանոցների հերթերի մեջ․ ԵՊՀ դոցենտ

Irina Abovyan