Հասարակություն

Շունն արդեն 7 տարի շարունակ ամեն օր փրկում է իր փոքրիկ տիրոջ կյանքը

Լյուկը՝ լինելով ընդամենը 7 տարեկան, անցնում է այն ամենի միջով, ինչը բաժին է հասել դիաբետիկների  5%-ին։ 1 կարգի դիաբետի վերահսկումը նշանակում է մշտական ստուգումներ, ասեղներ ու անվերջ վախ։

Լյուկի հիվանդության ախտորոշումը 5 տարի առաջ ցնցեց բոլորին, սակայն ընտանիքը հասկանում է, թե որքան է կարևոր, որ իրենք լինեն ուժեղ։

Երբ ընտանիք եկավ 11-շաբաթական Ջեդայը, կյանքը հեշտացավ։

Ջեդայը յուրահատուկ շուն է, նա հայտնում է Լյուկի ծնողներին, երբ երեխայի արյան մեջ շաքարի մակարդակը իջնում կամ բարձրանում է։

Լյուկի պահանջարկներին ադապտացված ինտեսնսիվ մարզումները Ջեդային հնարավորություն տվեցին 98% ճշգրտությամբ հասկանալ դա։

Լյուկի ֆեյսբուքյան էջում գրված է․

Ջեդայը փրկում է Լյուկին ոչ լիարժեք լինելու զգացումից և առողջական խնդիրներից, սակայն Ջեդայի աշխատանքը դուրս է սովորական հերթապահության շրջանակներից․ նա նաև փրկում է Լյուկին միայնությունից, վախից․ նա հավատարիմ ընկեր է։

Դորրի Նաթոլը՝ Լյուկի մայրը, միշտ զգոն է և հետևում է Ջեդայի տված ազդանշաններին։ Երբ երեխայի արյան մեջ շաքարի մակարդակը ցածր է, Ջեդայը կախում է գլուխը, իսկ երբ բարձր, գլուխը կողքից կողք է տանում։

Նաթոլը կիսվել է մի պատմությամբ, որը ցույց է տալիս հիվանդության ողջ սարսափը․

Բոլորը քնած էին, երբ Ջեդայը գիշերն արթանցրել է կնոջը։ Շունը ցածր կախել էր գլուխը՝ ցույց տալով, որ Լյուկի արյան մեջ շաքարի մակարդակը իջել է․․․

Չկա մշտական տագնապի զգացում, ոչ ոք անդադար չի ստուգում արյունը, ոչ ոք չի մտածում դիաբետի մասին, մենք ուղղակի ապրում ենք մեր սովորական կյանքով․․․

․․․մենք թույլ ենք տալիս մեր ուղեղներին մոռանալ հիվանդության մասին, բայց այն ունի իշխանություն, և իրադարձությունները  կարող են շատ արագ զարգանալ․․․ բարեբախտաբար մենք ունենք Ջեդային։ 

Լյուկի շունը միշտ հերթապահում է։ Կենդանու ու տղայի միջև յորահատուկ, անհավանական կապ կա, որը անիրական է թվում։

Հույս ունենք, որ Լյուկի մոտ ամեն ինչ լավ կլինի։

Կարդացեք նաեվ

Երբևէ մտածել եք այս իրերի պիտանելիության ժամկետի մասին

Irina Abovyan

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 174 նոր դեպք, 210 առողջացում

Irina Abovyan

Թռիչքի չեղարկման պատճառով ՀՀ քաղաքացիները մնացել են «Դոմոդեդովո» օդանավակայանում

Irina Abovyan

Պապիկը մեզ չի ծեծել,մամանա փայտով ծեծում. Խաշթառակցի երեխաները պատմում են՝ թե՛ ծեծվել են, թե՛ մկնդեղ կերել

Irina Abovyan

Էլի ու էլի եմ համզովում, որ Հայաստանը մոլորակի լավագույն երկիրն ա. Նույնիսկ էս համավարակի պայմաններում չկա Երկրի վրա մի ուրիշ կետ, որտեղ կուզեյի լինեի Հայաստանի փոխարեն.հիմա նշեմ՝ ինչի

Irina Abovyan

Ընտրեք կախազարդը և պարզեք ինչ ֆինանսական հաջողություններ է սպասվում

Irina Abovyan