Միջազգային

«Ռեմդեսիվիր» դեղը ստացավ կորոնավիրուսով հիվանդ անձանց բուժելու արտոնություն

ԱՄՆ-ի սննդի ու դեղորայքի վարչությունը տվել է էբոլա հիվանդության դեմ կիրառվող «Ռեմդեսիվիր» դեղամիջոցը կորոնավիրուսի դեմ օգտագործելու իրավունք:

Սա նշանակում է, որ հակավիրուսային այս դեղամիջոցը կարելի է տալ «Կովիդ-19» սուր հիվանդությամբ տառապող հիվանդներին: Վերջին փորձերը ցույց էին տվել, որ այն կրճատում է ծանր հիվանդների ապաքինման ժամանակահատվածը. հաղորդում է VOA-ն: Փորձագետներն ասում են, թե էբոլայի դեմ կիրառված «Ռեմդեսիվիրը» չի կարելի համարել «կախարդական փայտիկ» ընդդեմ կորոնավիրուսի: Սակայն ինչպես Սպիտակ տան Օվալաձև սրահում ԱՄՆ-ի նախագահի հետ հանդիպման ժամանակ այս դեղամիջոցն արտադրող «Գիլիդ» ընկերության գոծադիր տնօրեն Դանիել Օդեյն է ասել, դեղամիջոցը կիրառության մեջ դնելու որոշումն առաջին կարևոր քայլն է: Նրա խոսքերով, ընկերությունն իր կողմից մեկուկես միլիոն սրվակ կնվիրաբերի հիվանդանոցներին:

«Ռեմդեսիվիրն» օգտագործվել է էբոլա հիվանդության դեմ, սակայն չի դարձել այն լիովին բուժող միջոց: Ինչպես այն արտադրող ընկերության կայքէջում է գրված. ««Ռեմդեսիվիրը» փորձարարական դեղամիջոց է, որը դեռևս չունի անվտանգության ու արդյունավետության հստակ երաշխիքներ»: Ընկերությունը նաև նախազգուշացնում է, որ դեղամիջոցը կարող է ունենալ կողմնային լուրջ ազդեցություններ: 1063 անձանց վրա իրականացված փորձի արդյուքների համաձայն, այն կարող է արագացնել բուժման ընթացքը ու նույնիսկ օգնել վերակենդանացման բաժանմունքների հիվանդներին, սակայն չկա ապացույց, որ այն կարող է կանխել կորոնավիրուսից մահացությունները: «Գիլիդ» ընկերությունն առաջարկում է «Ռեմդեսիվիրով» 10 օրվա բուժումներ նշանակել շնչառական սարքերի օգնության կարիք ունեցող անձանց և հնգօրյա բուժում`կորոնավիրուսով ավելի թույլ տեսակները բուժելու դեպքում:

Կարդացեք նաեվ

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմը դարձել է նոր կորոնավիրուսի համաճարակի համաշխարհային կենտրոն

Irina Abovyan

Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 10 028 նոր դեպք

Irina Abovyan

Հայտնի է ամբողջ աշխարհում թռիչքների վերսկսման հնարավոր ժամկետը

Irina Abovyan

Երեխաների հանդեպ բռնությունը կորոնավիրուսի ընթացքում թաքնված ճգնաժամի է վերածվում. ՅՈՒՆԻՍԵՖ

Irina Abovyan

Ռուսաստանի կտրուկ քայլը․Զորքը արդեն ճանապարհին է

Irina Abovyan

Թուրք աղջիկների «Նուբարի բոյը» հայերեն կատարումը աժիոտաժ է առաջացրել համացանցում

Irina Abovyan