Հասարակություն

Մահացու հիվանդության պատճառով աղջիկը չէր կարողանում մասնակցել ավարտական երեկոյին. Ահա թե ինչ արեցին ընկերները նրա համար

15 տարեկան Խաննան մյուսների նման անհամբերությամբ սպասում էր իր ավարտական երեկոյին: Նա քաջ գիտակցում էր, որ այդ օրը իր կարճատև կյանքի վերջին լուսավոր կետն էր լինելու: Նա չէր պատկերացնում, թե հարազատներն ու ընկերները ինչ անակնկալ էին պատրաստում իր համար:

Նկարներում աղջիկը նման է արքայադստեր, սակայն իրականում նա անբուժելի հիվանդ է: Խաննան տառապում է Յուինգի սարկոմայով, որը ոսկրածուծային ծագման ուռուցք է: Աղջկա մոտ հիվանդության վերջի փուլն է և նա առանց ցավազրկողների չի կարողանում անկողնուց վեր կենալ:

Նա երկու տարի պայքարում է հիվանդության դեմ, սակայն պայքարը մոտենում է տրամաբանական ավարտին…Ավարտական երեկոյից 5 ամիս հետո աղջկա մոտ նորից նույն ցավերը սկսվեցին, իսկ բժիշկները անզոր էին բուժումը շարունակելու համար:

Թրենտ Հոդկինսոնը պրոֆեսիոնալ ռեգբի խաղացող է և զբաղվում է բարեգործությամբ: Նա Խաննայի հետ անոթացել է վերջինիս բուժման ժամանակ: Երբ աղջիկը իմացավ սպորտսմենի սպասվելիք այցի ամսին, երջանկությունից կորցրել էր իրեն:

Աղջկա համար հեքիաթային ավարտական երեկո կազմակերպելու համար դպրոցի տնօրինությունը կապ էր հաստատել սպորտսմենի հետ, իսկ վերջինս մեծ սիրով համաձայնել էր ավարտական երեկոյին աղջկա ուղեկիցը լինել: Աղջկա համար հեքիաթային երեկո էին կազմակերպել, որպեսզի նա կարողանա մեկ օրով իրեն լիարժեք երջանիկ զգալ…

Կարդացեք նաեվ

Փողոցում դիմակ կրելը վտանգավոր է․ Իսրայելցի բժիշկներ

Irina Abovyan

Հայաստանում մշակված թոքերի արհեստական շնչառության սարքերի վերջնական տարբերակը պատրաստ կլինի դեկտեմբերի երկրորդ կեսին

Irina Abovyan

Ինչ է Ձեզ սպասվում մայիս ամսին. աստղագուշակ

Irina Abovyan

Կրակոցներ Լոռու մարզում. Վանաձորում գտնվող «Աստերի» խորտկարանի մոտ մի խումբ անձանց միջև վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. բերման ենթարկվածների մեջ է Վանաձորում հայտնի «Գլազը»

Gevorg Kazaryan

Բանկերը դարձել են սոսկ լոմբարդներ, փող տվողներ․ համակարգում ռեֆորմների կարիք կա

Irina Abovyan

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Շիրակի և Սյունիքի մարզերում

Irina Abovyan