Հասարակություն

Հրդեհ է բռնկվել «Վեգա Ուորլդ» ՍՊԸ-ին պատկանող պահեստում

Հրդեհ է բռնկվել «Վեգա Ուորլդ» ՍՊԸ-ին պատկանող պահեստում:

Հրդեհ է բռնկվել Սեբաստիա 37 հասցեում գտնվող «Վեգա Ուորլդ» ՍՊԸ-ին պատկանող երկհարկանի պահեստի 1-ին հարկում: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:25-ին, մարվել՝ 19:43-ին: Այրվել են պլաստմասսե թափոններ (մոտ 5 խմ):

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 2-ին, ժամը 18:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սեբաստիա 37 հասցեում հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:

Կարդացեք նաեվ

Ի՞նչ ստուգումներ է անցնում ձեր դիմում, երբ պետք է դրամական աջակցություն ստանաք պետությունից

Irina Abovyan

Կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացավ եւս 5-ով եւ դարձավ 115 մարդ

Irina Abovyan

Արարատի մարզում վարակվածների թիվը հասել է 85-ի, հնարավոր է թիվն աճի, քանի որ կան կոնտակտավոր անձինք. Գարիկ Սարգսյան

Irina Abovyan

Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ

Irina Abovyan

Անձրևներից բողոքողներ, ինչպե՞ս եք․ Սուրենյան

Irina Abovyan

Ճանաչենք մեր հերոսներին․ ՊԲ-ն հերոսական մի քանի դրվագ է ներկայացրել

Irina Abovyan