Հասարակություն

Սեւան լճի մոտ կորած 32-ամյա քաղաքացու որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք

Մայիսի 3-ին, ժամը 10:00-ին կորած քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակելու նպատակով «9-րդ ալիք» լողափ է մեկնել մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք:

Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին, ժամը 10:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանի թերակղզու մոտակայքում հայտնաբերվել է օրերս կորած քաղաքացու ավտոմեքենան և հագուստը. լճում որոնողափրկարարական  աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Որոնողական աշխատանքները դադարեցվել են. ջրահեղձված քաղաքացի չի հայտնաբերվել։

Պարզվել է, որ ավտոմեքենան և իրերը պատկանում են Աբովյան քաղաքի բնակիչ Վոլոդյա Վ.-ին (ծնված 1988 թ.): 

Ապրիլի 29-ից մայիսի 2-ը մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատը որոնողական աշխատանքներ է իրականացվել «9-րդ ալիք» լողափի տարածքում. որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք:

Կարդացեք նաեվ

Երեք զինծառայողների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս. Դավիթ Տոնոյան

Irina Abovyan

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել են ևս 25 զինծառայողներ

Irina Abovyan

Հոգեբանական թեստ. Ընտրեք տերևներից , մեկը և կարդացեք

Irina Abovyan

35-40 մեքենա՝ Բագրատաշենի անցակետում․ ՌԴ քաղաքացիներին չեն թույլատրում անցնել սահմանը (տեսանյութ)

Irina Abovyan

Դուք գերզգայուն մարդ եք, եթե….. ահա, թե ինչ են զգում նրանք

Irina Abovyan

«Վեոլիա Ջուր»-ը դիմել է ՀԾԿՀ-ին՝ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման սակագները անփոփոխ թողնելու առաջարկով

Irina Abovyan