Հասարակություն

2 ժամ 40 րոպե. ինչո՞ւ է Տիտանիկն այդքան դանդաղ խորտակվել

Տիտանիկ… Որքա՜ն շատ են դրա մասին գրել, քանի՜ ճակատագիր է այդ նավն իր հետ խորտակել և քանի՜ տարի է այն իր հանգիստը գտել օվկիանոսի հատակին: Համաձայնեք, որ այն նավի պատմությունը, որը համարվում էր անխորտակելի, սակայն որը խորտակվեց հենց առաջին նավարկության ժամանակ, հայտնի է յուրաքանչյուրին։

Այսպես, ինչո՞ւ խորտակվեց Տիտանիկը:

Անվտանգության համակարգի թերությունները, սխալ կառուցվածքը ստիպեցին նավին առաջին իսկ խոչընդոտի պարագայում խորտակվել:

Միաժամանակ հարկ է նշել, որ Տիտանիկի քույր նավը՝ Բրիտանիկը, չուներ կառուցվածքային այն թերությունները, որոնք առկա են եղել Տիտանիկի մոտ: Բրիտանիկը խորտակվել է 55 րոպեում: Բրիտանիկի իլյումինատորները բաց էին, այդ իսկ պատճառով դրա մեջ հավելյալ ջուր էր լցվում:

Այլ օրինակ. սուպերլայներ Լուզիտանիան խորտակվել է 18 րոպեում՝ ունենալով հրաշալի կառուցվածք: Դրա արագ խորտակման հիմնական պատճառը, ամենայն հավանականությամբ, բախումն էր, որի հետևանքով պայթեց կաթսան:

Իսկ ինչո՞ւ Տիտանիկն այդքան ուշ խորտակվեց: Չէ՞ որ շատ վկայություններ կան այն մասին, որ այսբերգը, որին հարվածել է այն, շատ մեծ է եղել:

Բախման հետևանքով առաջացած ճեղքի գումարային մակերեսը կազմել է ընդամենը 1,2 ք: Սակայն միաժամանակ վնասվել են 5 դիմային խցիկներ: 1,2 քմ մետաղի բացակայությունը որոշեց հսկայական նավի ու 1,500 ուղևորի ճակատագիր։

Ըստ նախնական տվյալների՝ վնասված են եղել նաև 7 խցիկ, 3 պահեստ և 3 կաթսայատուն: Քանի որ անցքերը բազմաթիվ էին, այդ իսկ պատճառով հայտնի նավն ավելի ուշ խորտակվեց:

Կարդացեք նաեվ

Ո՞վ կարող է դառնալ կնքահայր, Եթե երեխայի հայրը կամ մայրը կնքված չեն, կարելի՞ է երեխային կնքել

Irina Abovyan

Առվակի մեջ դի է հայտնաբերվել

Irina Abovyan

«Ճվճվ Արոյի» որդին` «Սաքուլիկը» համաներմամբ ազատ է արձակվել

Irina Abovyan

Ի՞նչ խախտումների մասին են հուշում ոտնաթաթի այրոցն ու ծակոցը

Irina Abovyan

Երեւանում երիտասարդ ամուսինները եռյակ են ունեցել 7 տարվա անպտղությունից հետո

Irina Abovyan

Ջուր չի լինելու

Irina Abovyan