Քաղաքականություն

Միքայել Մինասյանի երեկվա տեսանյութը պետք ա լայն հանրությանը ներկայացնել որպես «լապշա», ինչը և Գոհարը փորձումա անել. Նարեկ Մարգարյան

ԱԺ նախագահի տիկին Gohar Abajyan-ը հոբելյանական եսիմորերրորդ ստատուսը գրեց առ այն, որ ինքը ArmComedy չի նայում։ Բանը … ՕԿ Գոհար ջան, արդեն բոլորս իմացանք.

Ո՞րնա էս անգամ պատճառը։ Մեծ հաշվով երկուսն են՝
1) էն զանգվածին, որը ինքնութրույն դատողություն անելու ընդունակ չի, պետքա ասել վատնա՝ մի նայեք, իրանք առաջ իշխանություններին չէին քննադատում հիմա քննադատում են։ 😮 Դա 2 տարիա ըստ էության միակ փաստարկնա հաղորդման դեմ, քանի որ ոչ մի անգամ, ոչ մի փաստ չի աղավաղվել, ոչ մի սուտ չի ասվել, մնումա դա։

Չեն պատկերացնում, որ քննադատությունը կարա լինի առանց փաստ աղավաղելու ու լավ հասկանում են, որ ԱրմՔոմեդիի լսարանը քննադատական մտածողությամբ մարդիկ են, ում անհնարա կերակրել էն ֆեյք յութուբային չենելներով տարածվող կոնտենտով։ Դրա համար պետքա գործել ad hominem` անդրադառնալ հաղորդումը ստեղծողներին։

Ստեղից իհարկե բխող 2 հարցա առաջանում ա/ բա մինչև հեղափխություն ու՞մ են քննադատել ԱրմՔոմեդիով 650 հաղորդում շարունակ 😁 բ/ եթե կա իշխանություն, որ պատասխանատու ա երկրում կայացվող բոլոր որոշումների համար, բա էլ ու՞մ պետքա քննադատենք 2020թ.-ին։ Աշոտյանին ու Կարեն Ավագյանի՞ն։ Ասենք լու՞րջ։

Հա վայ, ստեղ մոռանում ենք որ յութուբային ֆեյք ինդուստրիան մինչ օրս դեռ դրանովա զբաղված 2020թ. ու էլ չի հավաքում էն բաղձալի 400000 դիտումները ինչ առաջ։
Եվ երկրորդ պատճառը՝


2) Mikayel Minasyan-ի երեկվա տեսանյութը պետքա լայն հանրությանը ներկայացնել որպես «լապշա», ինչը և Գոհարը փորձումա անել։ Որ ոչ ոք հարց չտա «մի րոպե լու՞րջ իշխանությունը տենց առաջարկներա արե՞լ՝ մուծվել ու հանգիստ ապրել»։ Եթե հա ու՞մ, քանի հոգու՞ կոնկրետ իչքան, ի՞նչ իրավական հիմքերով, ի՞նչ հանցագործություններ պետքա թաքցվեն։ Այ էս հարցերը պետքա չտրվեն, դրա համար պետքա խոսել օրինակ տեսանյութում երևացող խոհանոցի մասին։

Ընդ որում ամենատխուրը նրանումա, որ մեծ հաշվով տեսանյութը նայածները բոլորն էլ հասկանում են, որ հենց այդպես էլ եղելա, գիտեն էլ ում են նման առաջարկներ արել և գիտեն ովքեր են էդ առաջարկները հաստատ ընդունել։ Էդ այնքան պարզա, որ չարժի անգամ խորանալ, բայց ափսոս որ դրա հետ բոլորս հաշտվել ենք։ Որովհետև եթե օրինակ 2017թ. ինչ-որ մեկը բաց խոսար այդպիսի առաջարկներից էն հին իշխանության կողմից, ես շատ լավ պատկերացնում եմ, ովքեր էին էդ թեմայով ցույցեր ու բողոքի ակցիաներ անելու։ Նույն մարդիկ որ այսօր թեման ջրում են։

Վերջում, ևս մեկ անգամ հիշեցնեմ բոլորին, որ Գոհար Աբաջյանը էլ չի նայում Արմքոմեդի։ Եղա՞վ ))

Կարդացեք նաեվ

Քննչական կոմիտեն՝ ԱԱԾ տնօրենների բուծարան․Մարինա Պողոսյան

Irina Abovyan

ԵՍ ԱՊՇԱԾ ԵՄ․ապսոս մեր էն հազարավոր տղերքը․դուք հոգով սրտով ստրուկ եք․ու ասում եք

Irina Abovyan

Թուրքիայի գաղտնի ծրագիրը – Ղարաբաղի և Զանգեզուրի հարցը

Irina Abovyan

Ի՞նչպես Սիլվա Կապուտիկյանը իր մեդալը ՝՝շպրտեց՛՛ Ռոբերտ Քոչարյանի երեսին…

Irina Abovyan

«Հղիների աջակցության ծրագիրը «կիսահղի» է». Նաիրա Զոհրաբյան

Irina Abovyan

Վստահ եմ՝ մենք կարող ենք դա անել նորից. Ռոբերտ Քոչարյան

Irina Abovyan