Շոու-բիզնես

Ցեխաջրերի մեջ մի կաթիլ մաքուր ջուրը կորչելու է, պետք է հեղեղ գա, որ մաքրի

Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքում գրել է.

«Ոչ ոք էլ ոչինչ չի խոստովանի, ոչ ֆեյքային հարձակումները, ոչ օդում խտացված ագրեսիայի այն աստիճան ակտիվությունը, որ ամեն վայրկյան ատոմային ռումբի պես պատրաստ է պայթելու և հիմնահատակ քանդելու մի կերպ իր հավասարակշռությունը պահող երկիրը։

Չեն խոստովանի կամ ընդունի ո՛չ պետ.ամբիոններից ոչ նորմատիվ լեքսիկոնն ու ամեն անգամ ժողովրդի անվան շահարկումն ու պետ. մակարդակով անձնային վիրավորանքները, ոչ մեղադրականը` թե վատ եք ապրել, ու, եթե հիմա ավելի վատ եք ապրում` մի բողոքեք, որովհետև դուք «էդքան չկաք»… այսինքն առողջ քննադատությունն ու իրերի` իրենց անուններով կոչելը դատարկ բողոք են որակում, ու հեղինակազրկելով լռեցնում հերթով…

Ոչ մարդկանց, ոչ էլ քիչ թե շատ այս բոլոր տարիների ընթացքին կայացած ինստիտուտների հեղինակազարկումը չեն խոստովանի` կրթականից, բժշկականից մինչև բանկային, ԲԱՆԱԿԱՅԻՆ ու եկեղեցի, մինչև ընտանիք….

Ես, որ նախկինում իրոք ակտիվորեն ամեն հարցը քննում էի, քննարկում կամ քննադատում, երբ թեկուզ մի փոքր խնդիր էի տեսնում, հիմա անգամ 2 բառ ասել չեմ ուզում, որովետև ցեխաջրերի մեջ մի կաթիլ մաքուր ջուրը կորչելու է, պետք է հեղեղ գա, որ մաքրի, մաքուր ջրով հեղեղ, ու, վերջապես ժողովուրդ եզրույթը հանգիստ կթողնեն, երբ այդ մաքրող հեղեղը հենց ժողովուրդն էլ դառնա, ԲԱՅՑ առանց մանիպուլացիաների, առանց աթոռակռվի շահի օգտագործվելու, առանց էմոցիոնալ «սիրում եմ», «Աստվածն ես» կամ «հերոսս ես» նմանատիպ վանկարկումների, այլ իրոք իր` գիտակցված որոշումով և ընտրությամբ!!!!

Առանց պաթոսի և էմոցիայի, պետականաշինության ու որակով կյանքի հստակ պահանջով ու դրա համար ՍԹԱՓ դատելու, օբյեկտիվ լինելու ցավոտ կարողությամբ:

Ասելիք շատ կա , անելիք` շատ ավելի… կներեք, որ երկար ստացվեց»:

Կարդացեք նաեվ

Վառ շպար. Շողեր Թովմասյանի լուսանկարը

Irina Abovyan

Հայկական հեռուստասերիալների գեղեցիկ «չարագործները» (ֆոտո)

Irina Abovyan

Դեմի Ռոուզն ամբողջովին մերկացել է տեսախցիկի առջև (լուսանկար)

Irina Abovyan

Լիլուի լուսանկարը որդու ու ամուսնու հետ

Irina Abovyan

Արամեի զոքանչը իր դստերն այնպիսի օրիգինալ բան է նվիրել, որից փեսան ավելի շատ գոհ կմնա

Irina Abovyan

«Ո՞վ է որոշել, որ դեղինը մահվան գույնն է». Նազենի Հովհաննիսյանը ցույց է տվել իր այսօրվա յուրահատուկ ոճը

Irina Abovyan