Հասարակություն

320 բուժաշխատող վարակվել է կորոնավիրուսով. Արսեն Թորոսյան

Քանի որ այս հարցը հաճախ է հնչում, տեղեկացնեմ, որ կորոնավիրուսային հիվանդության 2386 դեպքից 320-ը կամ մոտ 13.4%-ը արձանագրվել են բուժաշխատողների մոտ։

Սա իհարկե շատ ցավալի, սակայն, կարելի է ասել, անխուսափելի երևույթ է։

Հավանաբար կարող եք պատկերացնել, թե ինչ դժվար է առողջապահական համակարգի համար, երբ պետք է բուժես կամ մեկուսացնես այն մարդուն, ով ինքը պետք է բուժի կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներին։ Եվ հաշվի առնելով հիվանդության բավականին երկար տևողությունը բուժաշխատողները շատ երկար ժամանակ չեն կարողանում աշխատել։

Բարեբախտաբար, մահվան ելքով դեպքեր բուժաշխատողների շրջանում չեն արձանագրվել՝ շնորհիվ նաև առողջապահության նախարարության այն ցուցման, որ 60-ից բարձր տարիքով և քրոնիկ հիվանդություններով բուժաշխատողները առավելագույնս մնան տանը։ Սա իհարկե կրկին բարդացնում է իրավիճակը, քանի որ բազմաթիվ բուժաշխատողներ չեն կարողանում օգնել իրենց առավել երիտասարդ ու առողջ գործընկերներին պայքարել պացիենտների կյանքի համար՝ ավելի մեծացնելով վերջիններիս ծանրաբեռնվածությունը և վտանգը, որի մեջ նրանք աշխատում են։

#ԿանխիրՏարածումը #ՊահպանիրԿանոնները

Քանի որ այս հարցը հաճախ է հնչում, տեղեկացնեմ, որ կորոնավիրուսային հիվանդության 2386 դեպքից 320-ը կամ մոտ 13.4%-ը…

Posted by Arsen Torosyan on Sunday, May 3, 2020

Կարդացեք նաեվ

Արտակարգ դեպք Երևանում. «Մալիբու»-ի այգում տղամարդուն ծեծի ենթարկելուց հետո առևանգել ու տևական ժամանակ իր կամքին հակառակ զրկել են ազատությունից՝ պահանջելով վճարել իրենց գումարները. գործին խառնվել են Կենտրոնականի ոստիկանները

Irina Abovyan

Երեխաների մայրը տանը քնած է եղել. շենքի լիազորը՝ ողբերգական դեպքի մասին

Irina Abovyan

Մահվան ելքով վրաերթ Արարատի մարզում. 46-ամյա վարորդը Մասիսում՝ «Իդեալ» խանութի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Irina Abovyan

8 ժամ պարել եմ վարչապետի որդու հետ և նույնիսկ չեմ իմացել, որ նա վարչապետի որդին է․Ռիչարդ Մադլենյանը մանրամասներ է պատմում Աշոտ Փաշինյանի աղմկահարույց դեպքից

Irina Abovyan

Նույնիսկ ամենահին ու այրված թավաներն ու կաթսաները կփայլեն․ ընդամենը անհրաժեշտ է․․․

Irina Abovyan

Զարհուրելի սպանություն՝ Երևանում. հեռուստաաշտարակի հարևանությամբ գտնվող ձորակում հայտնաբերվել է երիտասարդ աղջկա՝ խեղդամահ արված դի. ժամանել է Երևանի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Irina Abovyan