Հասարակություն

Գանգը ծառից կախված. բարբարոսություն միջնադարյան ավիրված գյուղում

Վայոց ձորի մարզի Մարտիրոս և Սերս գյուղերի սահմանակից հանդամասում միջնադարում գյուղ է եղել, որին հարակից գերեզմանները պահպանվել են մինչ օրս։ Գերեզմաններին  կից կարելի է գտնել նաև ավերված գյուղի, տների քանդված պատերը։ Տեղամասը ներկայումս հայտնի է Խարաբաներ անվանումով։ Այն, ինչ մնացել է միջնադարից՝ տարիների ընթացքում հաճախ է ավերվածությունների ենթարկվել։ Մարդիկ գանձ հայտնաբերելու մոլուցքով հաճախ են քանդել գերեզմանները։ Հայտնի չէ, ոսկի գտնվել է, թե՝ ոչ, բայց տարածքով անցնելիս քանդված գերեզմանները և շուռ տված տապանաքարերը վաղուց զարմանք չեն առաջացնում։ Վրեջին դեպքը, սակայն, որը մեր օրերում է տեղի ունեցել, ավելի քան բարբարոսական է։ Մայիսի 1-ին մեր տեսախցիկը զարհուրելի տեսարան է ֆիքսել։ Քանդված հերթական գերեզմաններից մեկի շուրջբոլորը շպրտված էին այնտեղ թաղվածի ոսկորները, իսկ գանգը կախված էր հարակից ծառից։ Դատելով հողի թարմությունից և պահպանված ոտնահետքերից գերեզմանը նոր՝ մեկ-երկու օր առաջ էր փորվել։

Փորձ էր արվել էր քանդել նաև կողքի երկու գերեզմանները, սակայն, ինչ-ինչ պատճառներով ավարտին չէին հասցրել։

Ինչպես նախկինում, այնպես էլ այս դեպքից հետո ոչ իրավապահները, ոչ էլ հուշարձանների պահպանությամբ զբաղվող կառույցները (տարածքում կան միջնադարից մնացած խաչքարեր, որոնք պետք է որ ներգրավված լինեն պահպանվող արժեքների ցանկում) որևէ կերպ չեն արձագանքել ու արձագանքում։ Ամենայն հավանականությամբ տեղյակ էլ չեն։ Այս հրապարակմամբ համապատասխան կառույցների ուշադրությունն ենք ցանկանում հրավիրել նշված հանգամանքի վրա։

ՀԳ․ Օրբելյանի ցուցակում մեր կողմից հիշատակված ավերված միջնադարյան գյուղը կոչված է Խոզավաս։ Այն գտնվում է Մարտիրոս համայնքի հարավային կողմում ընկած «Լվիս» կամ «Աշուղի չայիրներ» կոչված հին գյուղատեղում, որտեղ Քաջբերունին հայտնաբերել է հին գյուղի ավերակներ։

Նյութի աղբյուր1in.am

Կարդացեք նաեվ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկներները երեխաների և դիմակների մասին

Irina Abovyan

ՎԵՐՋԻՆ ՀՐԱԺԵՇՏԸ՝ ԼԵԳԵՆԴԱՐ ԿՈՄԱՆԴՈՍԻՆ. ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Irina Abovyan

Զինվորի մահվան դեպքին նախորդել է վիճաբանություն. մանրամասներ

Irina Abovyan

Որոշ հասցեներում այսօր հոսանքազրկումներ կլինեն

Irina Abovyan

Քաղավիացիայի կոմիտեն ներկայացրել է առաջիկա չվերթների ժամանակացույցը

Irina Abovyan

Ստեփանակերտը կրկին ենթարկվել է հրթիռային հարձակման

Irina Abovyan