Հասարակություն

Եվրոպայում շարունակվում է կորոնավիրուսի նահանջը. Աշխարհում ապաքինվել է 1 միլիոն 94 հազար մարդ

Եվրոպայում կորոնավիրուսից ամենաշատը տուժած երկրները շարունակում են գրանցել կովիդ 19 հիվանդության նոր դեպքերի նվազում: Սակայն ԱՄՆ-ում ու Ռուսաստանում վարակը շարունակում է տարածվել մեծ արագությամբ: Աշխարհում մինչ այժմ վարակվել է 3 միլիոն 424 հազար մարդ, մահացել է 240,380, ապաքինվել`1 միլիոն 94 հազար մարդ: Շաբաթ օրվա տվյալներով ակտիվ վարակակիրների թիվը կազմում է 2 միլիոն 80 հազար:

ԱՄՆ-ում վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 132 հազարի, մեկ օրում գրանցվել 1008 նոր դեպք, մինչ այժմ մահացել է ավելի քան 65,780 մարդ:

ԱՄՆ-ից հետո կորոնավիրուսով մինչ այժմ վարակված անձանց թվով երկրորդն Իսպանիան է` ավելի քան 245,500 մարդ: Վերջին մեկ օրում վարակակիրների թիվն ավելացել է 2579-ով: Մահացությունների ընդհանուր թիվը կազմում է 25,100:

Ընդհանուր թվով Իսպանիային հաջորդում է Իտալիան, որտեղ վարակակիրների թիվը կրճատվել է 608-ով: 116-ով կրճատվել է վերակենդանացման բաժանմունքներում գտնվողների թիվը:

Թվերի վայրէջքի արդյունքում կառավարությունը սկսել է սահմանափակումների մեղմացման գործընթաց:

Վարակվածների ընդհանուր թվով ԱՄՆ-ին, Իսպանիային ու Իտալիային հաջորդում են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Բրազիլիան, Չինաստանը: Չինաստանում, որտեղից տարածում էր գտել կորոնավիրուսը, մեկ օրում հայտնաբերվել է վարակի միայն մեկ նոր դեպք:

Ռուսաստանում դեռեւս արագ աճ է գրանցում վարակը: Այստեղ 124,054 վարակակիրներից մահացել է 1222-ը, ապաքինվել 107,819 մարդ: Վերջին մեկ օրում այս երկրում հայտնաբերվել է նոր 9623 դեպք, մեկ օրում` մահացել 53 մարդ: Երկրի նախագահը կայացրել է մինչեւ մայիսի 11-ը վճարովի արձակուրդները երկարաձգելու մասին որոշում: Սակայն այստեղ եւս, չնայած հիվանդության տարածման արագության աճին, կա մայիսի 12-ից սահմանափակումները մեղմելու մտադրություն:

Ֆրանսիան եվրոպական այն երկնրերի շարքում է, որտեղ շարունակվում է հոսպիտալացվող անձանց թվի կրճատման ընթացքը:

Թուրքիայում մինչ այժմ վարակվել է 122,392, մահացել 3258 մարդ: Իրանում հիվանդությանը զոհ է գնացել 6156 մարդ: Ադրբեջանում վարակվածների թիվը կազմում է 1894, մահացածներինը` 25: Վրաստանում մեկ օրում գրանցվել է հիվանդության նոր 16 դեպք, մահացել է մեկ մարդ:

Հայաստանում մինչ այժմ վարակված 2273 անձանցից մահացել է 33 մարդ: Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից մինչ այժմ ապաքինվել է 1010 մարդ:

Կարդացեք նաեվ

Օդի ջերմաստիճանը մայիսի 24-25-ը կնվազի 8-10 աստիճանով

Irina Abovyan

Քաղաքացու մոտ կորոնավիրուսի վարակումից 40 օր անց կրկին ախտորոշվել է Covid-19

Irina Abovyan

Կորոնավիրուսով հիվանդանոցներ տեղափոխված քաղաքացիներն ասում էին. «ԱԻՆ ՓԾ բժշկական ապահովման վարչության բժիշկների ու վարորդների մեջ այս մի քանի օրերի ընթացքում համոզվեցինք՝ նրանք ՄԱՐԴ-բժիշկ ու ՄԱՐԴ-փրկարար են»

Irina Abovyan

Հենց հիմա այս քաղաքացին փորձում է ինքնասպան լինել, Ինչ կապ ունի Վարչապետը. ՍԵՆՍԱՑԻՈՆ կադրեր

Irina Abovyan

2 հիասքանչ միջոց ծերության դեմ

Irina Abovyan

Ինչ շնորհներով են օժտված կենդանակերպի նշաններից յուրաքանչյուրը

Irina Abovyan