Հստակ ուղերձ պիտի լինի հանրությանը.
❗️ՄԱՅԻՍԻ 4-ից ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՍԻ ՎԵՐԱՑՈՒՄԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՉԷ COVID19-Ի ՆԱՀԱՆՋՈՎ, ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԿՈԼԱՊՍԻՑ ՓՐԿԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՄԲ❗️
Դա դժվար չէ հասկանալ՝ ընդամենը երկու թիվ համեմատելով:
❗️Միայն վերջին 1 շաբաթում հաստատված դեպքերը՝ 596, կրկնակի գերազանցում են մինչև մարտի 24-ը գրանցված դեպքերը (265), այսինքն՝ մինչև տեղաշարժի ու մի շարք ուղղություններով սահմանափակումների սահմանումը:
Մեկ ուրիշ կարևոր թիվ. այս պահին փաստացի բուժվողների քանակը 1227 է: Լավագույն դեպքում մի քանի օր անց հատուկ կորոնավիրուսի բուժման համար առանձնացված հիվանդանոցային մահճակալները կարող են բոլորը զբաղված լինել, եթե հաշվի առնենք նախարարության կողմից նախապես հրապարակված թիվը՝ մոտ 1500: Իսկ թե ինչ կլինի, եթե հիվանդանոցներում տեղ չլինի՝ ուրիշ երկրների օրինակով նայեք, լուսանկարների ու տեսանյութերի պակաս չկա❗️
Հետևությունը ակնհայտ է.
❗️Հիգիենայի կանոնների, սոցիալական հեռավորության պահպանումը, աշխատավայրերում անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկումը տասնապատիկ ավելի կարևոր են հենց այս փուլում: Եթե սա չգիտակցենք, մեկ շաբաթ կամ 10 օր անց վարակի դեպքերի օրական աճը կլինի արդեն ոչ թե հարյուրներով, այլ հազարներով: ❗️
#ԵԹԵՉԵՍՄՆՈՒՄՏԱՆԸԳՈՆԵՈՒՂԵՂԴԱՇԽԱՏԱՑՐՈՒ