Հասարակություն

Կանադայում թոշակառուն առավոտյան փոստից տեղեկացել է իր մահվան մասին. Vancouver is awesome

Կանադական Վիկտորիա քաղաքի թոշակառու բնակչուհին 7 ամիս թոշակ չի ստացել, քանի որ իշխանությունները սխալմամբ նրան մահացած են ճանաչել: Այս մասին հայտնում է Vancouver is awesome կայքը:

Ապրիլի 20-ին 80-ամյա Ուիլմա Ուիլյամսն առավոտյան  փոստով նամակ է ստացել Կանադայի հարկային գործակալությունից, որում նշված է եղել իր մահվան մասին:

Ուիլման զանգահարել է գործակալություն՝ պարզելու սեփական մահվան պատճառը: Այնտեղ զանգահարելն այդքան էլ դյուրին չի եղել, քանի որ կորոնավիրուսի հետ կապված գործակալության միջոցով է բաշխվում քաղաքացիների ֆինանսական օգնությունը: Երկու կամ երեք ժամ անց Ուիլյամսին, այնուամենայնիվ, հաջողվել է կապ հաստատել գործակալության մի աշխատակցի հետ, ով նրան խոստացել է պարզել կատարվածի պատճառը:

Արդյունքում պարզվել է, որ Կանադայի հարկային գործակալությունը տեղեկատվություն է ստացել կենսաթոշակային ֆոնդից: Կենսաթոշակային ֆոնդը հայտնել է, որ սեպտեմբերին զանգ են ստացել թաղման գործակալությունից և հայտնել, որ Ուիլյամսը մահացել է: Այնուհետև դադարեցվել են նրա կենսաթոշակային վճարներն ու ծերության հետ կապված վճարումները:

Ենթադրաբար, Ուիլմային շփոթել են նույն անուն, ազգանվամբ մեկ այլ տարեց կնոջ հետ: Ուիլյամսը անմիջապես չի նկատել կենսաթոշակային վճարների բացակայությունը, քանի որ մի քանի ամիս չի ստուգել իր բանկային հաշիվը:

Ուիլյամսը իրավիճակը հումորով է ընդունել, բայց ասել է, որ նամակը ցնցել է իրեն, և եթե այդպիսի նամակ ստանար ավելի տպավորվող տարեց կին, ապա վերջինիս մոտ կարող էր կաթված լինել:

Կարդացեք նաեվ

Արամ Ա-ն Նիկոլ Փաշինյանին հրաժարականի կոչ է արել

Irina Abovyan

Հուլիսի 3-ին կիրականացվի Երևան-Մոսկվա-Երևան չվերթը

Irina Abovyan

Դիմել ենք Կառավարությանը, 40 օր է՝ արձագանք չկա, տվել են 5 հեռախոսահամար, որոնց մարտի 18-ից չեն պատասխանում. Տրանսպորտային տուրիստական ընկերության տնօրեն

Irina Abovyan

Եկեղեցին կրկնակի գերճշգրիտ հարվածից հետո…

Irina Abovyan

Կորոնավիրուսի դեպքում ջերմության առանձնահատկությունները․ մասնագետի կարծիք

Irina Abovyan

Միայն դժբախտ մարդիկ են այդքան չար լինում ուրիշների հանդեպ

Irina Abovyan