Հասարակություն

Ողբերգական դեպք Շիրակի մարզում. գազալցակայանում ավտոմեքենան լիցքավորելիս պայթյուն է տեղի ունեցել. 40-ամյա լիցքավորողը տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սեպասար գյուղի վարչական տարածքում գործող գազալցակայանում ՎԱԶ-2121 մակնիշի 11 OՍ 224 համարանիշի ավտոմեքենայի լիցքավորման ժամանակ տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով 1 հոգի մահացել է:

Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածը նշված գազալցակայանի լիցքավորող, 40-ամյա Միքայել Թովմասյանն էր:

Պայթյունի հետևանքով վնասվել են նաև այդ պահին լիցքավորվող ՎԱԶ-2107 մակնիշի 36 QV 984 համարանիշի ավտոմեքենան և լիցքավորման բաժանարար պաշտպանիչ պատերը:

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աշոցքի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով:

Ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև բժիշկների խումբն ու ոստիկանության Աշոցքի բաժնի օպերատիվ խումբը:

Այս պահին փրկարարներն ու ոստիկանները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը, ինչպես նաև՝ ոստիկանության Շիրակի մարզային վարչության փորձաքրեագետները:

Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդացեք նաեվ

Ազատագրվեց կորցրած դիրքերից մեկը, փրկվեց անտառում թաքնված հայ 19 զինծառայողների կյանքը. Արայիկ Հարությունյան

Irina Abovyan

Սրտի համար ամենավնասակար մթերքները

Irina Abovyan

Իմացեք թոքաբորբի առաջին նշանը և զգույշ եղեք, այս մասին տեղեկացրեք նաև ձեր մտերիմներին և դեմն առեք մինչ թոքաբորբի ի հայտ գալը

Irina Abovyan

Ես հիանում եմ Հայերով։ Ռոնալդուն հուզիչ դեպք է պատմել

Irina Abovyan

Ադրբեջանի համար սարսափելի հետևանքներ են լինելու, սարսափելի. Դավիթ Տոնոյան

Irina Abovyan

Նռնակ են նետել ընդդիմադիր գործիչ Միհրան Հակոբյանի մեքենայի տակ

Irina Abovyan