Հասարակություն

Փոփոխություններ՝ մեքենայով երթևեկելու սահմանափակումների հետ կապված. պարետի որոշում

Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը մարտի 31-ին ստորագրել է N 27 որոշումը, որով սահմանվել են արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված ՀՀ ողջ տարածքում անձանց ազատ տեղաշարժի իրավունքի նկատմամաբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումները, որոնք գործում են մինչև ապրիլի 12-ը, ժամը 23:59:

  1. Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը և սահմանվում է անձանց պարտադիր ինքնամեկուսացում իրենց մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի տարածումը կանխելու նպատակով: Անձի կողմից ընտրված ինքնամեկուսացման վայրը չի կարող փոփոխվել մինչև սույն որոշմամբ սահմանված ժամկետի ավարտը։ 
  2. Հայաստանի Հանրապետության մարզերի և մարզերի ու Երևանի վարչական սահմանների միջև սահմանափակվում է բնակչության ազատ տեղաշարժը։ 
  3. Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից սահմանված վայրերում մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը ժամը 14:00 տեղադրվում են հատուկ անցակետեր՝ անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով:
  4. Չսահմանափակված տնտեսական գործունեության տեսակներով զբաղվող տնտեսվարող սուբյեկտների մոտ աշխատող անձանց` աշխատանքի վայր մեկնելը և վերադառնալը, ինչի համար անհրաժեշտ է սույն հավելվածի Ձև 1-ով սահմանված տեղեկությունները պարունակող՝ գործատուի կողմից տրամադրված թղթային կամ հեռախոսային հավելվածի միջոցով լրացված տեղեկանքի և անձը հաստատող փաստաթղթի առկայություն։ Այս ենթակետի գործողության սկիզբ է համարվում 2020 թվականի ապրիլի 1-ի ժամը 23:59-ը:
  5. Մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ պարտադիր ինքնամեկուսացման վայր մեկնող / վերադարձող անձանց տեղաշարժը՝ մինչև 2020 թվականի ապրիլի 2-ը ժամը 23:59:
  6. Գյուղատնտեսական կամ այգեգործական աշխատանքներ իրականացնելու համար տեղաշարժվելը, հիվանդանոց ու բժշկական այլ հաստատություններ, խնամքի կարիք ունեցող անձանց բնակության կամ կացության վայր, հոգեհանգստի և հուղարկավորության վայր այցելությունները՝ սույն հավելվածի Ձև 2-ով սահմանված տեղեկությունները պարունակող թղթային կամ հեռախոսային հավելվածի միջոցով լրացված թերթիկի և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:
  7. Բնակության վայրից ոչ ավել, քանի 500 մետր հեռավորության վրա օրվա ընթացքում մեկ անգամ ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելու նպատակով՝ սույն հավելվածի Ձև 2-ով սահմանված տեղեկությունները պարունակող թղթային կամ հեռախոսային հավելվածի միջոցով լրացված թերթիկի և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:

Որոշման համաձայն, սահմանված դեպքերում թույլատրվում է թեթև մարդատար ավտոմոբիլներով (ուղևորների համար նախատեսված 8-ից ոչ ավելի նստատեղ ունեցող) առավելագույնը 1 ուղևորի փոխադրումը։ Ինքնուրույն տեղաշարժման, տեսողության և լսողության սահմանափակումներ ունեցող անձանց փոխադրման դեպքում թույլատվում է նաև տվյալ անձի ուղեկցողի (խնամողի) փոխադրումը։ 

Կարդացեք նաեվ

Ինչպիսին կլինի եղանակն առաջիկա օրերին

Irina Abovyan

Կենդանակերպի այս նշանին մեծ հաջողություն է սպասվում Հունիսին

Irina Abovyan

Ընտրեք պատկերը, որը կուզեիք տեսնել ձեր պատուհանից, և կտեսնեք թե ինչ է դա նշանակում

Irina Abovyan

Ցանկանո՞ւմ եք համտեսել համեղ խորոված սունկ՝ առանց խարույկ վառելու, ուրեմն այս ռումինական մեթոդը Ձեզ համար է

Irina Abovyan

Հայաստանում կորոնավիրուսի վարակը նահանջել է, երկրորդ ալիք չի լինի

Irina Abovyan

Ազատվեք բացասականությունից և կտեսնեք, թե ինչպես է կյանքը փոխվում դեպի լավը

Irina Abovyan