Հասարակություն

Երևանում հոր և որդու վրա կրակոցներ արձակելու, հրազենային վնասվածքներ պատճառելու կասկածանքով ձերբակալվել է «Ռիչ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի տնօրենը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 1-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի որոշմամբ ձերբակալվել է Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի բնակիչ՝ 23-ամյա Ռոբերտ Սարգսյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլոագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նույն օրը հայտնաբերվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ստացված օպերատիվ տվյալների հիման վրա։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա հայտնաբերվել է Սեբաստիա փողոցում և կասկածվում է հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ, որը տեղի էր ունեցել ապրիլի 25-ին. Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցում, ինչի հետևանքով հրազենային վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել Հաղթանակ թաղամասի բնակիչներ՝ 62-ամյա Հարություն Պետրոսյանն ու 27-ամյա Դավիթ Պետրոսյանը, և Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի բժիշկների շնորհիվ վերջիններիս կյանքին վտանգ չի սպառնում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալ Ռ. Սարգսյանն աշխատում է «Ռիչ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 25-ին կրակոցներ էին հնչել Երևանում։

Ժամը 01։20-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ էր ստացվել, որ Հաղթանակ թաղամասում կրակոցների ձայներ են լսվում։

Նշված թաղամաս էին մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ։ Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի վայրը, ժամը 02։00-ին Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։

Հիվանդանոց էին մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Արմեն Գասպարյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Կարեն Գրիգորյանը։ Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական խումբը՝ բաժնի պետ Հովհաննիսյանի, ավագ քննիչ Քորդօղլյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ վիրավորներն էին «Հաղթանակ» թաղամասի 4-րդ փողոցի բնակիչներ՝ 62-ամյա Հարություն Պետրոսյանը՝ «կրծքավանդակի ձախ կեսի միջանցիկ չթափանցող հրազենային վերք» և 27-ամյա Դավիթ Պետրոսյանը՝ «աջ ազդրի հրազենային փակ կոտրվածք, ազդոսկրի կոտրվածք՝ ազդոսկրի տեղաշարժով» ախտորոշմամբ։

Ըստ բժիշկների՝ վիրավորներն ի վիճակի չէին կատարվածի մասին բացատրություն տալու։ Փաստի առթիվ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նյութեր էին նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն։

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր էր ժամանել նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Վեքիլյանը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդացեք նաեվ

Իրավիճակը կայունանում է. Հայաստանն աշխարհում 11-րդ տեղում է մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող կորոնավիրուսի դեպքերի թվով

Irina Abovyan

Բոլոր 2 650 աշխատողները մեկ մարդու նման աշխատում են. «Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրեն

Irina Abovyan

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը կարող է սպասարկել նաև բակային տարածքները. փոխքաղաքապետ

Irina Abovyan

Ողբերգական ելքով դժբախտ պատահար Տավուշի մարզում. 38-ամյա քաղաքացին թրթուրավոր տրակտորով կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է, ժամանել է մարզի ոստիկանապետը

Irina Abovyan

«Ռոման» պատրաստ է Մխիթարյանի համար վճարել «Արսենալի» պահանջած գումարը

Irina Abovyan

ՌԴ-ից 3 անչափահաս երեխաները վերադարձել են Հայաստան․ ՄԻՊ

Irina Abovyan