Քաղաքականություն

«Տիկին Հակոբյան, երբ բազմաթիվ երիտասարդներ կարձագանքեն Ձեր հաղորդագրությանը, փոխանցեք տիկին Նազարյանին, որ նվիրյալներ կան». Կարեն Քոչարյան

Բաց նամակ Աննա Հակոբյանին

Հարգելի տիկին Հակոբյան,

Ձեր գրասենյակը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է, որ գրասենյակին հարկավոր են կամավորականներ (վոլոնտյորներ): Կարծում եմ Հայաստանում եղել են, կան և միշտ էլ կլինեն երիտասարդներ, որոնք պատրաստ են կամավորական սկզբունքով կատարել այս կամ այն բարի կամ հանրօգուտ աշխատանքը (օրինակ, իմ երեխաները բազմիցս մասնակցել են նման ծրագրերի: Համոզված եմ, որ Ձեր երեխաներն էլ են նման ծրագրերի մասնակցել): Բայց, երբ կարդացի այդ հայտարարությունը հիշեցի Լենա Նազարյանի այն գրառումը, որ նվիրյալներ չկան: Ընդ որում, ԱԺ փոխնախագահը խոսում էր լոկ աշխատավարձով` առանց հավելավճարների աշխատանքի մասին: Այսինքն, կարող եմ ենթադրել, որ տիկին Նազարյանի համար անվճար աշխատանքն ընդհանրապես ծաղրի առարկա կարող է լինել:
Տիկին Հակոբյան, խնդրում եմ Ձեզ, երբ բազմաթիվ երիտասարդներ(և ոչ միայն երիտասարդներ) կարձագանքեն Ձեր հաղորդագրությանը և կամավորական սկզբունքով կկատարեն այն աշխատանքը, որ նրանց կառաջարկվի, իմ և Ձեր անունից փոխանցեք տիկին Նազարյանին, որ ՆՎԻՐՅԱԼՆԵՐ ԿԱՆ:

Հարգանքով, ՀՀ քաղաքացի Կարեն Քոչարյան

Կարդացեք նաեվ

Ինքդ պիտի խոսես։ Կարեւորը, դուխով Նիկոլ. Արմեն Աշոտյան

Gevorg Kazaryan

Փաշինյանը` հրաժարականի պահանջի մասին

Irina Abovyan

ԱՂԵՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ: Անպայման Տարածեք: Հայրենասեր Ալինան Մտավ Ուղիղ Եթեր

Irina Abovyan

Մինչեւ կարանտինի ավարտը Նիկոլը փորձելու է չեզոքացնել բոլոր նրանց, ում մեջ պոտենցիալ վտանգ է տեսնում. Արգիշտի Կիվիրյան

Irina Abovyan

Բացառված չէ, որ Ադրբեջանը գործողություն է կատարում անտառներում թաքնվող հայ զինվորների դեմ և քողարկելու համար ներկայացնում որպես հարձակում. Դավիթ Բաբայանը մանրամասներ է ներկայացնում

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյան VS Սերժ Սարգսյան. ինչ է կատարվել Իսկանդերի հետ

Irina Abovyan