Քաղաքականություն

«Պարոն նախագահի տրամադրվածությունը դրական է, որպեսզի լիովին հաղթահարենք բոլոր խնդիրները». Իզմիրլյան բ/կ տնօրենը՝ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակի մասին

««Իզմիրլյան» բժշկական կենտրոնում գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիագնոստիկ վիրահատությունից հետո կորոշվի հիմնական վիրահատության ծավալը»:  Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում փոխանցեց բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը:

«Այս պահին առողջական վիճակը կայուն է, բավականաչափ լավ դինամիկա կա իր առողջության մեջ՝ տեղափոխվելուց հետո: Պարոն նախագահի տրամադրվածությունը դրական է, որպեսզի այն բոլոր խնդիրները, որոնք կան, լիովին հաղթահարենք»,- հավելեց Ա. Չարչյանը:

Ըստ բ/կ տնօրենի՝ առողջական խնդիրների առաջացման հարցում նշանակություն ունի նաև Երկրորդ նախագահի տարիքային շեմը:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը մեզ հետ զրույցում չմեկնաբանեց, թե ի՞նչ վիրահատության մասին է խոսքը, ե՞րբ է տեղի ունենալու վիրահատությունը, կամ քանի՞ օր Ռոբերտ Քոչարյանը կմնա բժշկական կենտրոնում:

Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն էլ հաստատեց, որ առողջական խնդիրներ կան, և նախագահը բուժման կարիք ունի: Վ. Սողոմոնյանը նշեց, որ չի տիրապետում Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողության մասին տեղեկություններին.

«Ցավոք սրտի, ինքը շարունակում է գտնվել ապօրինի կալանքի տակ, դրա համար իմ շփման միակ ձևն իր հետ նամակագրությունն է»:

Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանը, 4-րդ օրն է, որ գտնվում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում:

Նյութի աղբյուր168.am

Կարդացեք նաեվ

Շոկային Բացահայտում.Հենց նոր գտան Վազգենի նամակը ՝ Դեմիրճյանի գլուխը ուտելու են.

Irina Abovyan

Մեկ ամիս է թշնամին մեր երկրում է, իսկ մենք ներսում իրար կոկորդ ենք կրծում․ Էդմոն Մարուքյան

Irina Abovyan

ՊԱՅԹԵՑՐԵՑ ԲՈԼՈՐԻՆ՝ չորս ղեկավար ենք ունեցել, չորսնել տականք…

Irina Abovyan

Վստահ եմ՝ մենք կարող ենք դա անել նորից. Ռոբերտ Քոչարյան

Irina Abovyan

30 րոպե առաջ Շիրինյանը Խայտառակեց Նախկիններին

Irina Abovyan

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը վիրահատվում է

Irina Abovyan