Հասարակություն

Ծովազարդցի տղամարդը մասնակցել է հուղարկավորության և վարակվել կորոնավիրուսով

Ծովազարդում կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքն է գրանցվել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց Գեղարքունիքի մարզի Ծովազարդ համայնքի ղեկավար Արամայիս Ենգոյանը:

«Վարակված 34-ամյա տղամարդը Դդմաշեն գյուղում հուղարկավորության է մասնակցել և այնտեղից էլ վարակվել է: Վիճակը լավ է, նրա ընտանիքի 4 անդամները մեկուսացված են: Դդմաշեն գյուղում ևս վարակվածության մի քանի դեպք կա»,- ասաց նա:

Համայնքապետի խոսքով՝ վարակակիր տղամարդու շփման շրջանակը մեծ չէ, մի քանի հարևան են, որոնք ինքնամեկուսացվել են:

Նշենք, որ Գեղարքունիքի մարզում վարակվածության ընդհանուր 102 հաստատված դեպք կա, 2 անձ մահացել է:

Կարդացեք նաեվ

Ինչ կուտեիք առաջին հերթին. Ընտրեք և բացահայտեք բնավորության առանձնահատկությունները

Irina Abovyan

Դիզբակտերիոզն ու ստամոքսի խոցը բուժելու բնական միջոց

Irina Abovyan

Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և Կոտայքի մարզում

Irina Abovyan

Վիվա-ՄՏՍ.«+Video» ծառայություն. անսահմանափակ «YouTube» և «TikTok»՝ «X» սակագնային պլանի շրջանակում

Irina Abovyan

Վթարի հետևանքով «Mercedes»-ը մասամբ հայտնվել է «Toyota Camry»-ի վրա

Irina Abovyan

Ամուսնության առաջարկ արել է հենց առաջնագծում, պատերազմի ժամանակ

Irina Abovyan