Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մանրամասներ Սյունիքում դպրոցականներ տեղափոխող ավտոբուսի վթարից

Այսօր Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար, ավտոբուսը շրջվել է ձորը: Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, թե նախնական տվյալներով կա 21 տուժած։

Shamshyan.com-ն էլ հայտնում է, որ ավտոբուսը դպրոցականներն է տեղափոխել և  դեռևս անհայտ հանգամանքներում է դուրս  եկել երթևեկելի գոտուց և մոտ 5 մետր բարձրությունից գլխիվայր հայտնվել գետում։

Վթարի հետևանքով կան բազմաթիվ վիրավորներ, այդ թվում՝ դպրոցում աշխատող 9 ուսուցիչներ, 2 մաքրուհիներ և աշակերտներ։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հայտնել է, որ կան տասնյակից ավելի վիրավորներ: Այս պահին հայտնի է մեկ կնոջ մահվան մասին:

Իսկ Օխտար համայնքի ղեկավար Արտաշես Համբարձոիմյանը հայտնել է, որ Սյունիքի մարզի Օխտար բնակավայրի միջնակարգ դպրոցի աշխատակիցներն ու աշակերտները ավտոբուսով տուն էին գնում: Նրանց վերջնակետը պետք է լիներ Կապան քաղաքը:

Կապանի ԲԿ են հոսպիտալացվել թվով 24 տուժած (դպրոցի 9 աշխատակից և 15 աշակերտ): Հիվանդանոցում արձանագրվել է ուսուցիչ Թ․ Դ․-ի (ծնված 1970 թ․) մահը։

Կարդացեք նաեվ

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում

Irina Abovyan

Հերոս Ռոբերտ Աբաջյանը

Irina Abovyan

Արման Անդրեասյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Irina Abovyan

15-ամյա Էլեն Ասատրյանը հայտնաբերվել է

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում բացվեց 44-օրյա պատերազմում զոհված Գագիկ Սարգսյանի հիշատակին նվիրված խաչքար

Irina Abovyan

Հոկտեմբերի 18-ի եղանակային կանխատեսումները

Irina Abovyan