Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի. նոր դիմում միջազգային դատարան

Հայաստանի անունից Արդարադատության միջազգային դատարան է ներկայացվել Հայաստանի ամբողջական գանգատը և պահանջներն ընդդեմ Ադրբեջանի, որն արվել է ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում:

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտնում է, որ այդ պահանջներն ընդհանուր առմամբ վերաբերում են Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակ էթնիկ հայերի և հայկականության նկատմամբ տարվող ատելության և խտրական վերաբերմունքի հետևանքով առաջացած խախտումների արձանագրմանը և պատճառված վնասի հատուցմանը։

2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանը ներկայացրել էր գանգատ ընդդեմ Ադրբեջանի՝ Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով: Դատարանը սահմանել էր ժամկետ ամբողջական գանգատի և ապացույցների ներկայացման համար մինչև 2023 թվականի հունվարի 23-ը եւ այդ գանգատներն արդեն ներկայացվել են։

Վերջին ամիսներին Հայաստանը տարբեր մարմինների էր դիմել ։ Դրանցից մեկով դեկտեմբերի 21ին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել էր պարտավորեցնել Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը: Դատարանի որոշումը պարտավորեցնում է նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը։

Կարդացեք նաեվ

Ուզում եմ խեղդեմ էն մարդկանց, ովքեր Եռաբլուրի նկարն են դնում ֆեյսբուքում ու գրում՝ կներեք մեզ, տղերք. Նաիրա Զոհրաբյան

Irina Abovyan

Ալիևի անկեղծացումները.. ինչ է կատարվել 44-օրյա պատերազմի ընթացքում

Irina Abovyan

Անուշ Ավետիսյանը Ռուստամ Դավթյանին պատմում է, որ Հայաստանում չէ

Irina Abovyan

Տպավորություն էր, որ Փաշինյանն իրեն հազիվ է զսպում, որ չհայտարարի՝ Արցախն Ադրբեջան է և վերջ. Խամոյան

Irina Abovyan

Գործակալները բացահայտված են․ Ինչ է ասում Հայաստանը Ռուսաստանին

Irina Abovyan

Դա ամենակարևոր թեմաներից է, որը դեռ չի կատարվել. Ալիևը՝ եռակողմ հանդիպմանը

Irina Abovyan