Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսներն ու ամերիկացիները սկսել են Հայաստանում բնակարաններ գնել

Նախորդ տարվա նոյեմբեր ամսին օտարերկրացիների մասնակցությամբ անշարժ գույքի առքուվաճառքի 430 գործարք է գրանցվել՝ հոկտեմբեր ամսվա 398 գործարքի փոխարեն։ Այսինքն օտերարկրացիները սկսել են շատ անշարժ գույք գնել եւ վաճառել: Այսպես, անցյալ տարվա նոյեմբեր ամսին օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում գնել են 179 միավոր անշարժ գույք՝ նախորդ տարվա հոկտեմբեր ամսվա 163 գործարքի փոխարեն։ Օտարերկրացիների կողմից գնված անշարժ գույքի մեծ մասը բնակարանների ձեռբերումն է։ Եթե անցյալ տարվա հոկտեմբերին օտարերկացիները ՀՀ-ում 94 բնակարան էին ձեռք բերել, ապա նոյեմբերին՝ 117 բնակարան։

Մեր հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիներից ամենաշատը անշարժ գույք ձեռք են բերում ՌԴ-ի քաղաքացիները՝ 137 միավոր անշարժ գույք հոկտեմբեր ամսվա 120-ի փոխարեն։ Հաջորդը՝ ԱՄՆ-ի քաղաքացիներն են․ 17 միավոր անշարժ գույք՝ հոկտեմբեր ամսվա 16-ի փոխարեն։

Իրանի քաղաքացիները Հայաստանում ձեռք բերված անշարժ գույքի թվով 3-րդ տեղում են, բայց նրանց մասնակցությամբ անշարժ գույքի առուվաճառքի գործարքները պակասել են: Դրանց թիվը նախորդ տարվա նոյեմբերին կազմել է 4, իսկ հոկտեմբերին՝ 8: Օտարերկրացիների կողմից վաճառվող գույքը ևս ավելացել է․ 2022-ի նոյեմբերին՝ 251 գործարք, հոկտեմբերին՝ 235 գործարք։

Կարդացեք նաեվ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացնում է

Irina Abovyan

Վերակենդանացման բաժանմունքներում և ստացիոնարներում քովիդով հիվանդների թիվն աճում է. Անահիտ Ավանեսյան

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարցում. Ինչպե՞ս եք վերաբերվում զենքի կանոնները հեշտացնելու որոշմանը

Irina Abovyan

Անհավանական տեսանյութ, թե ինչպես է շունն արթնացնում մղձավանջ տեսած փոքրիկ շանը

Irina Abovyan

Զայրացրել ենք մենք Աստծուն ու դրա համար չկարողացանք մեր հողը պահել

Irina Abovyan

Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 15 քաղաքացի. որոնվում է 18 քաղաքացի. ԱԻ նախարար

Irina Abovyan