Առողջություն

Կիվին և դրա օգտակար հատկությունները

Կիվին ծագումով «չինացի» է, այլ կերպ այն կոչվում է չինական «փշոտ հաղարջենի»։ Այս խավոտ պտուղը մշակվում է Միջերկրական ծովի հյուսիսային ափերին, Իսրայելում, Լատինական Ամերիկայի Արեւմտյան մասում եւ Նոր Զելանդիայում։ Առավել խոշոր արտահանողներն են Իտալիան եւ Նոր Զելանդիան, որտեղ կիվիի բերքահավաքը կրում է համաժողովրդական բնույթ եւ ավարտվում մեծ տոնախմբությամբ։ Այս պտղառատ բույսը հեշտ է աճեցվում։ Որպես մշակաբույս ներմուծվել է 20-րդ դարի սկզբին։ Էկզոտիկ մրգերի արտահանման ծավալով կիվին զբաղեցնում է 2-րդ տեղը՝ անանասից հետո։ Մեծ քանակությամբ արտահանվել է 1931թ. տնտեսական ճգնաժամի ժամանակահատվածում։ Արտահանողները կիվին անվանում էին «առողջության պտուղ»։ Փորձենք հասկանալ, թե որքանո՞վ է հիմնավորված այդ պնդումը։


Կիվիի 100 գրամ պտղամսի մեջ մոտ 75մգ ասկորբինաթթու է պարունակվում, որն ավելի շատ է, քան նարնջի մեջ (65 մգ), անանասի մեջ (40մգ), կիտրոնի մեջ (30 մգ), սակայն, մոտ 5 անգամ զիջում է սեւ հաղարջենուն։ Հայտնի է, որ վիտամին C-ն ամրացնում է դիմադրողական համակարգը, թեթեւացնում է սթրեսային վիճակը, լավացնում է ախորժակը, կանխում է արյունահոսությունը։
Դիմադրողականությունն ամրացնելու համար կիվին մաքրեք, կտրատեք մածունի մեջ եւ մշտապես կերեք: Չափազանց համեղ է, եւ շատ օգտակար եւ արդյունավետ միջոց է:



Կիվին նաեւ մեծ քանակությամբ մագնիում է պարունակում, որը վիտամին C-ի հետ միասին օգտակար է սրտի աշխատանքին։ Ըստ սրտաբանների` ասպիրինը կարելի է փոխարինել կիվիով (օրական ուտելով 2-3 պտուղ)։ Դրական ազդեցությունը կզգացվի 1,5 ամիս հետո։ Մագնիումը կարեւոր է բջիջների նյութափոխանակության համար, առողջ քուն է պարգեւում, կարգավորում է զարկերակային ճնշումը, առիթմիան, նվազեցնում է քրոնիկ հոգնածությունը, քնկոտությունը, հանգստացնում է նյարդերը, կանխում է գլխացավը եւ հոդացավերը։
Կիվիի մեջ նաեւ կալիում է պարունակվում, որը բարերար ազդեցություն ունի հիպերտոնիայի դեպքում, իսկ ֆոսֆորը նպաստում է լավ հիշողությանը։

Կիվիի մեջ պարունակվող երկաթն անհրաժեշտ է անեմիայի բուժման համար, քանի որ արյան որակը կախված է կարմիր գնդիկների բավարար քանակից, որոնց մեջ պարունակվող հեմոգլոբինը թթվածինը հասցնում է հյուսվածքներին։ Անեմիայի` սակավարյունության հիմնական պատճառը (մոտ 90%-ը) երկաթի պակասն է։ Երկաթ պարունակող մթերք օգտագործելիս (լոբի, լյարդ, մրգեր, բանջարեղեն, կանաչեղեն) համատեղել բետտա-կարոտին, B2, B12, C վիտամիններ եւ ֆոլիաթթու պարունակող սննդամթերքը։ Կիվին պարունակում է նշված նյութերի 80%-ը, սակայն պակասում է B12-ը, որը կարելի է լրացնել խմորիչով (դրոժ), ձողաձկան լյարդով, պանիրով, ծովային ջրիմուռներով։ Այսպիսի սնունդը կօգնի յուրացնել եւ բավարարել օրգանիզմը այս կարեւորագույն «հակաանեմիկ» միկրոտարրերով, որոնք, ի դեպ, պարունակում է կիվին։

Յուրաքանչյուր ծնողի մտահոգում է իր երեխայի առողջ ապագան, որի հիմքում դրված է փոքրիկի մտավոր զարգացումը։ Այդ պատճառով պետք է իմանալ, որ ուղեղը ավելի շատ վիտամին C-ի պահանջ ունի, քան մյուս օրգանները։

Վիտամին E-ի պակասը վատացնում է հիշողությունը, իսկ E-ն սնում է մտքերը, նպաստում բանականության (ինտելեկտի) կատարելագործմանը, պաշտպանում է ուղեղի հյուսվածքները եւ նյարդային բջիջները։
B խմբի վիտամինները ամրացնում են հիշողությունը, ակտիվացնում մտքերի «արտադրությունը», պաշտպանում նյարդերը սթրեսից, երկարացնում ուղեղի կյանքը։
Կալցիումը նպաստում է «երկարատեւ» հիշողությանը։ Թեեւ կիվին կալցիում չի պարունակում, բայց կալիումը, մագնիումը եւ ֆոսֆորը նպաստում են դրա յուրացմանը։ Նշենք, որ կալցիումի յուրացմանը նպաստում են գազարի, սպանախի, բողկի, բազուկի հյութերի խառնուրդները։
Կիվին բուսական սպիտակուց-ակտինիդին է պարունակում, որը նպաստում է ամինաթթուներից (տրիպտոֆան, գլիցին, տիրոզին, գլուտամին) առաջացող սպիտակուցների յուրացմանը։ Այս ամինաթթուները շատ կարեւոր են մարդու մտավոր զարգացման համար։

Նշենք, որ ասկորբինաթթուն, բետտա-կարոտինը, վիտամիններ B2-ը, B3-ը, B6-ը կանխում են աչքի հյուսվածքների ծերացումը, կատարակտը, հստակեցնում լույսի եւ գույնի ընկալումը, հանգստացնում աչքերը։ Այս բոլորը պարունակվում է կիվիի մեջ։

Կիվին նաեւ օրգանական թթուներ է պարունակում, պեկտիններ, շաքարներ, ֆլավոնոիդներ, բջջանյութ, մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնց շնորհիվ կարգավորվում է մարսողությունը, պակասում է թրոմբների առաջացման հավանականությունը, այրում է ոչ ցանկալի ճարպերը, ունի հակաուռուցքային հատկություն։

Ամփոփելով նշենք, որ այս պտուղը առավել նպաստավոր է երեխաների եւ տարեցների համար (փոքրիկ երեխաների դեպքում չափաբաժնի կապակցությամբ բոլոր դեպքերում խորհրդակցեք բժշկի հետ)։

Օրական մեկ կիվի ուտելով` կհագեցնեք օրգանիզմը անհրաժեշտ քանակի վիտամին

C-ով, որի մեջ պարունակվող մնացած տարրերը եւ վիտամինները կնպաստեն ձեր առողջությանը։

Ասկորբինաթթուն նպաստում է նաեւ կոլագենի գոյացմանը, օրգանիզմը պաշտպանում է վնասակար մանրէներից, լնդաբորբից եւ պարոդոնտոզից։

Կիվիի պտուղները անհրաժեշտ է պահել սառնարանի մեջ, իսկ որպեսզի խակ կիվին հասունանա, անհրաժեշտ է այն դնել սկահակի մեջ` բանանի եւ նարնջի հետ մեկտեղ։

Հայտնի է, որ մթերքի գույնը եւ դրա բուժիչ հատկությունները որոշակի կապ ունեն միմյանց հետ: Կիվին իր մեջ պարունակում է.

սպիտակ գույնը` հանգստացնող, հակասթեսային, հականեխիչ, թույները հեռացնող է,
կանաչը` սնուցում է ուղեղը, բարձրացնում է օրգանիզմի ակտիվությունը եւ դիմադրողականությունը,
դեղինը` կարգավորում է մարսողությունը, գրգռում ախորժակը, մաքրում արյունը, ավելացնում օրգանիզմի էներգիան։


Հայերը հազարամյակներ շարունակ ապրել են իրենց բնօրրանում, սնվել այս վայրերին բնորոշ բնամթերքներով, որոնք գենետիկորեն տարբեր են ներմուծվող տարաշխարհիկ պտուղ-բանջարեղենից։ Նորամուտ սնունդը կարող է նաեւ ալերգիկ ռեակցիաներ առաջացնել։ Կիվին շատ լավ է համադրվում մսեղենի, պանրի, ձկնեղենի հետ, դրանով մշակված եւ պատրաստված մսամթերքը յուրահատուկ համ ունի։ Օրը սկսեք վարսակի շիլայով եւ նրանում կտրատած կիվիով։ Այս ուտեստը լիարժեք մարսվելով` օրվա ընթացքում կբավարարի ձեր օրգանիզմը ճարպերի, սպիտակուցների, ածխաջրերի, վիտամինների եւ միկրոտարրերի անհրաժեշտ քանակությամբ։ Կիվին կիրառելի է գեղարարության մեջ. այն ունի մաշկը մաքրող, սնուցող հատկություն։

Դիմակներ

1. Մեկ կիվիի եւ կես բանանի պտղամիսը լավ տրորել, խառնել 2-3 թեյի գդալ բիոյոգուրտի հետ։ Դիմակը 20 րոպե պահել դեմքին, ապա լվանալ գոլ ջրով։ 2. Խոնավացնող, աշնանային դիմակ. կիվիի պտղամիսը մանրացնել, խառնել 2 ճաշի գդալ ոչ յուղոտ կաթնաշոռի հետ, քսել դեմքին եւ պարանոցին, 15-20 րոպեից լվանալ ոչ շատ տաք ջրով։

Կարդացեք նաեվ

Ճապոնացիները զերծ են հիվանդություններից ու ցավերից անգամ ամենածեր տարիքում, քանի որ նրանց տանից այս գերհզոր խառնուրդը երբեք չի պակասում!

Irina Abovyan

Լյարդի հիվանդության ախտանիշներ, որնց մասին պետք է իմանան բոլորը

Irina Abovyan

Ալոեն(հալվե) բուժում է բազմաթիվ ծանր ,չբուժվող հիվանդություններ(դեղատոմսեր հյութով)

Irina Abovyan

Ո՞ր մթերքներն են նվազեցնում շաքարախտի զարգացման վտանգը

Irina Abovyan

Հրաշալի քսուք, որը կթեթևացնի հոդերի ցավը և մկանների բորբոքումները

Irina Abovyan

Այս միջnցն իսկական սանիտար է ամբողջ oրգանիզմի համար. Ազատվեք մի շարք առողջական խնդիրներից՝ օգտագործելով այն

Irina Abovyan