Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գողացել էին մի ընկերության մոպեդները. Ավանի քրեական հետախույզների բացահայտումը

Դեկտեմբերի 1-ին, ժամը 16.45-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում էր տվել մայրաքաղաքում բնակվող 28-ամյա մի օտարերկրացի։ Նա հայտնել էր, որ նոյեմբերի 27-ից 28-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Ավանի Դանիել Վարուժան թաղամասի թիվ 10 շենքի բակում կայանված մոպեդները, որոնք պատկանում են «Յանդեքս իթս» ընկերությանը։ Ավանի քրեական հետախույզներն անցան բացահայտման միջոցառումներին։

Նրանք նախ պարզեցին, որ մոպեդները գողացել են մայրաքաղաքում բնակվող 14, 18 և 19 տարեկան տղաներ։ 19-ամյա երիտասարդին Ավանի ոստիկանները դեկտեմբերի 3-ին հայտնաբերեցին ու ձերբակալեցին։ Մյուսները իրավապահներին ներկայացան բացատրական աշխատանքի արդյունքում։ Հետագա միջոցառումների արդյունքում գողոնը հայտնաբերվեց. մոպեդները մասնատված էին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Կարդացեք նաեվ

Կներես, որ տեսա սառած մարմինդ ու չխենթացա. Արցախում զոհված Շանթ Նավոյանի սիրելիի հուզիչ գրառումը

Irina Abovyan

Երևանյան ռեստորանը չեղարկել է թուրքերին հաց տալը

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վահագն Խաչատուրյանը հյուրընկալել է ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետներին

Irina Abovyan

Օդի ջերմաստիճանը մարտի 29-31-ը և ապրիլի 1-ի ցերեկը․․․ Շաբաթվա առաջին կեսի եղանակը

Irina Abovyan

Ի՞նչ է կատարվում Լարսում…

Irina Abovyan

«Արագածոտնի մարզ, գյուղ Հնաբերդ». Սուրենյանի տեսանյութը

Irina Abovyan