Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի տան թալանի գործով վճիռը հրապարակվեց

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի տան թալանի գործով վճիռը: ՀՀ նախկին Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի տունը թալանած անձն ազատազրկման է դատապարտվել 5 տարի 3ամիս ժամկետով:

Ինչպես հայտնի է 2021 թվականի դեկտեմբերի 18-ին անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Բյուրական գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի պատուհանը, մտել ներս և այնտեղից հափշտակել ոգելից խմիչքներ և հուշանվերներ: Հիշյալ տունը պատկանում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Ավելի ուշ հայտնաբերվեց գողություն կատարող անձը, վերջինս Հրանտ Գրկգորյան էր:

Վերջինիս մեղադրանք էր առաջադրվել, որ նա ապօրինի մուտք էր գործել Բյուրական գյուղի 3-րդ փողոցի 89-րդ հասցեում գտնվող Նարեկ Հովասեփյանին պատկանող բնակարան, որտեղից գաղտնի հափշտակել է խոշոր չափի՝ ընդհանուր 2441260 ՀՀ դրամ արժողության ապրանքներ: Ի դեպ այս առանձնատուն առաջին անգամ չէին մտել:
Նկատենք, որ մեղադրյալ Հրանտ Գրիգորյանը միջնորդել է կիրառել դատաքննության հատուկ կարգ՝ համաձայնեցման վարույթ և հայտնեց, որ համաձայն է իրեն մեղսագրվող արարքին, միջնորդությունը ներկայացրել է կամավոր և գիտակցում է իր միջնորդության բնույթը և հետևանքները:

Դատարան դիմում է ներկայացրել նաեւ նախկին գլխավոր դատախազի որդին՝ տուժող Նարեկ Հովսեփյանը եւ հայտնել է, որ մեղադրյալի դեմ բողոք և պահանջ չունի, միաժամանակ չի առարկում համաձայնեցման վարույթ կիրառելու դեմ:
Եվ ահա Արագածոտնի մարզի դատավոր Սուրեն Մնոյանը հրապարակել է այս գործով վճիռը եւ Հրանտ Գրիգորյանին դատապարտել ազատազրկման 5 տարի 3ամիս ժամկետով:

Քննիչի 30.05.2022թ. որոշմամբ իրեղեն ապացույց ճանաչված և Ստեփան Մաթևոսյանին ի պահ հանձնված՝ «ARMENIAN COGNAC», «ARARAT EREBUNI- YEREVAN», «ERIVAN 30» տեսակի կոնյակների դատարակ տուփերը, փայտե շրջանակը, ինչպես նաև 1 հատ պատյանով թուրը, 1 հատ գորգը, 1 հատ սրբապատկերը, «ERIVAN» տեսակի 2 շիշ կոնյակը, «ARAME COLLECTIONS» տեսակի 1 շիշ կոնյակը. «Древний Эривань» տեսակի I շիշ կոնյակը և «EREBUNI YEREVAN 2796» տեսակի 1 շիշ կոնյակը, հանձնել տուժող Նարեկ Հովսեփյանին

Կարդացեք նաեվ

Ավտովթար Արարատի մարզում․ բախվել են Toyota-ն և Nissan-ը․ կան վիրավորներ

Irina Abovyan

Խոշոր հրդեհ Գավառ քաղաքում. ննջասենյակում հայտնաբերվել է 43-ամյա քաղաքացու դի

Irina Abovyan

Ես քո լռությանը վրեժ եմ պարտք, Մեն….. Կարին Տոնոյան

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վտարում ու ցեղասպանություն. ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանն Արցախը փորձի մեկուսացնել ՀՀ-ից

Irina Abovyan

Նոր մանրամասներ՝ «Յունիբանկ»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներից

Irina Abovyan

Պայթյուն բենզալցակայանում

Irina Abovyan