Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ-ից անմիջապես հետո Փաշինյանը մեկնում է Ֆրանսիա. ինչ հանդիպումներ կլինեն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա:

Հայաստանի վարչապետի աշխատակազմի լրատվական վարչության հաղորդագրության համաձայն՝ այսօր երեկոյան Ելիսեյան պալատում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հանդիպումը:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Նկատենք՝ Փաշինյանը Ֆրանսիա է մեկնում ԱՄն-ից անմիջապես հետո, որտեղ նաեւ ելույթ է ունեցել եւ խոսել Ադրբեջանի գործողությունների եւ այլ երկրների արձագանքի մասին։

ԱՄՆ-ում Փաշինյանը նաեւ մեծ թվով հանդիպումներ էր ունեցել, որի առանցքային թեման Հայաստանի սահմանների իրավիճակն էր։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը կարևորել է տեղի ունեցածի վերաբերյալ Միացյալ Նահանգների հստակ դիրքորոշումներն ու գնահատականները։ Հայաստանի կառավարության ղեկավարը բարձր է գնահատել անձամբ Բլինքենի ջանքերը` բանակցային գործընթացին ու երկխոսությանն աջակցելու ուղղությամբ:

Պետքարտուղարին իր հերթին ընդգծել է ընդգծել է ԱՄՆ պատրաստակամությունը` շարունակելու ջանքերը բանակցային ու խաղաղ գործընթացին՝ կարևորելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և երկարատև կարգավորման անհրաժեշտությունը, «այդ թվում` ԼՂ ժողովրդի համար»։ Ի դեպ, Բլինքենի օգտագործած «ԼՂ ժողովուրդ» ձևակերպումը չի վրիպել փորձագետների ուշադրությունից։ Բանակցային գործընթացի վերաբերյալ հակասական գնահատականների ֆոնին նրանք կարևորել են ԱՄՆ պետքարտուղարի կողմից հենց այս ձևակերպման ընտրությունը։

Այժմ էլ Փաշինյանը մեկնում է Ֆրանսիա։

Կարդացեք նաեվ

Մար դասպանը իրավունք չունի նման կարծիք հայտնելու.Փաշինյանը Աժ անդրադարձավ Քոչարյանի Հայտարարությանը.

Irina Abovyan

Ավելի դաժան, քան 44-օրյա պատերազմն էր. այսպիսին կարող է լինել Փաշինյանի բացած ստորացման դաժանագույն դարաշրջանը. Կիվիրյան

Irina Abovyan

«Ի՞նչ թուղթ էր փոխանցում Փաշինյանը». լրագրողները՝ Օսիպյանին

Irina Abovyan

Ապրիլի 6․ Նիկոլն ու Ալիևն ընդդեմ Պուտինի․ Հայկ Նահապետյան

Irina Abovyan

Պեսկովի սկանդալային հայտարարությունը.Պուտինի ընկերն Էրդողանն է

Irina Abovyan

«2-3 օրից Ուկրաինա պետություն այն քարտեզով, որով կար մինչև այսօր, այլևս երբեք չի լինելու»

Irina Abovyan