Միջազգային

Իրանում բողոքի ցույցերի զոհերի թիվը հասել է 41-ի (տեսանյութ)

Իրանում Մահսա Ամինիի մահից հետո երկրում տեղի ունեցած բողոքի ցույցերի և անկարգությունների ժամանակ զոհերի թիվը հասել է 41-ի։ Այս մասին հայտնում է Իրանական Didar News գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի պետական ​​հեռուստատեսությանը։

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը և եվրոպական երկրները աջակցում են Իրանում անկարգություններին և բողոքի ցույցերին։

Վերջին մի քանի օրերին Իրանի մի շարք խոշոր քաղաքների փողոցներում Մահսա Ամինիի մահից հետո շարունակվում են անկարգություններ և բողոքի ցույցեր։ Սոցցանցերում հայտնվել են ցուցարարների կողմից ոստիկանների դաժանության և ծեծի ենթարկվող տեսանյութեր: Բացի այդ, ցուցարարները կողոպուտներ և ջարդեր են կազմակերպում քաղաքների փողոցներում՝ վնասելով հասարակական և պետական ​​ենթակառուցվածքներին։ Օրինակ՝ վերջին երկու օրվա ընթացքում շտապօգնության ավելի քան 60 մեքենա է կործանվել։

Սեպտեմբերի 13-ին Ամինին Թեհրանում բերման է ենթարկվել բարոյականության ոստիկանության կողմից և բացատրական զրույցի համար ուղարկվել ռազմական հետախուզությանը պատկանող Ֆարաջի կենտրոններից մեկը։ Այս կենտրոնում աղջիկը սրտի կաթված է ստացել, որից հետո նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց։ Երեք օր անց՝ սեպտեմբերի 16-ին, նա մահացել է։

Բնակիչները Մահսայի մահվան մեջ մեղադրում են ոստիկանությանը։ Երկրի տարբեր քաղաքներում մարդիկ սկսել են հավաքվել փողոցներում՝ բողոքի ակցիայի։ Սոցցանցերում տեսանյութեր են հրապարակվում, որտեղ աղջիկները կտրում են իրենց մազերը և այրում «հիջաբ» կամ «ռուսարի» գլխաշորը (որը պարտադիր պետք է ծածկի իրանցի կնոջ գլուխը)։
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին ավելի վաղ ներքին գործերի նախարարության ղեկավարին հանձնարարել էր շտապ և առանձնահատուկ ճշգրտությամբ հետաքննել Մահսա Ամինիի մահվան պատճառներն ու մանրամասները։ Ռաիսին ցավակցություն է հայտնել մահացած աղջկա ընտանիքին։

Երկուշաբթի օրը Քուրդիստանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարն այցելել է Մահսայի ընտանիքին, ով նույնպես ցավակցել է նրան և վստահեցրել, որ Մահսայի գործով ճշգրիտ և անաչառ դատավարություն է անցկացվելու։

Կարդացեք նաեվ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԹՍ-նեɲը հաɲված են հասցնում Ուկɲաինայի տեխնիկային

Irina Abovyan

Թուրքիայում միավորվել են Էրդողանի դեմ, ընդդիմադիր վեցյակը կարող է վերջ տալ Էրդողանի իշխանությանը

Irina Abovyan

Թբիլիսիում տրանսպորտը, ժամանցի կենտրոնները, թանգարանները, թատրոնները անվճար կլինեն Ուկրաինայի քաղաքացիների համար

Irina Abovyan

Մարտաֆիլմ հիշեցնող Օդային պայքար Կիեւի երկնքում անհավանակն ֆանտաստիկ․Տեսանյութ

Irina Abovyan

Պայթյուններ Լուգանսկում. բացառիկ կադրեր` դեպքի վայրից

Irina Abovyan

Ուկրաինական բանակը ոչնչացրել է վառելիք տեղափոխող ռուսական բեռնատարների շարասյունը (Տեսանյութ)

Irina Abovyan