Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծեծված խոստումներ, որով միշտ կարելի է խաբել երևանցիներին և կորզել նրանց քվեն

Չնայած երկրում առկա պատերազմական իրավիճակին` Երեւանի փոխքաղաքապետ նշանակված Տիգրան Ավինյանը շարունակում է քարոզարշավը: Երեւանի ավագանու ընտրությունների ֆալշ ստարտ արած Տիգրան Ավինյանը երեկ հերթական ականջահաճո հայտարարությունն է արել: Շատ լավ իմանալով, որ մայրաքաղաք Երեւանում տարիներ շարունակ չլուծված հարցերից գլխավորը տրանսպորտի խնդիրն է, երեկ Ավինյանը ասել է, թե ՈՒՂԻ ԽՈՍՔԸ. Երեւանում ավտոբուսները պետք է ունենան առանձին գծեր:

Իհարկե, այդ գծերը վաղուց պետք է լինեին: Իհարկե, մայրաքաղաքում վաղուց երթեւեկության կանոնները պետք է փոխված լինեին, իհարկե, պետք է վաղուց մահաբեր հազելներին քաղաքակիրթ փոխադրամիջոցները պետք է փոխարինած լինեին, իհարկե, Երեւանում վաղուց պետք է մետրոյի նոր կայարան ու ճոպանուղի լիներ, քանի որ այս բոլոր խոստումները իշխող Քաղաքացիական պայմանագիրը վաղուց էր տվել: Երեւանցին արդեն խաբվել է ՔՊ-ի կողմից: Երկրորդ, երրորդ անգամ նույն խոստումներով կերակրելն առնվազն ազնիվ չէ:

Մահաբեր գազելներին պետք է վերջ դնել. խոստանում էր Հայկ Մարությանը:

Հայկ Մարությանը մետրոյի նոր կայարանի շինարարության համար էլ դերասանական հմտություններն օգտագործելով տարբեր դիրքերով խոստումներ հնչեցրեց:
Հարգարժան արվեստագետ, Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը խոստանում էր, որ Երեւանը նոր ճոպանուղի կունենա ԿԱԴՐԵՐ ԽՈՍՏՈՒՄԻՑ
ՔՊ-ի այսքան գլոբալ խոստումներից ո՞ր մեկը իրականություն դարձավ, որ Ավինյանն այսօր էլի ականջահաճո հայտարարություններ է անում: Ստով չեն կառավարում, ստով չեն ընտրվում եւ ստելով չեն ապրում. Մեղք է:

Կարդացեք նաեվ

Ձեր մասին այնքան վատ բան եմ լսել, որ համոզված եմ` արտակարգ մարդ եք. ՔՊ-ականը` դատախազի թեկնածուին

Irina Abovyan

Շոկային՝ Էս ի՞նչ օրը գցեց Վահագն Ալեքսանյանը ընդիմությանը. Ադրբեջանը պարոն Ղազինյանի միջոցով մեզ…

Irina Abovyan

Ռոբերտ Քոչարյանը ճիշտ էր, Փաշինյանը ստում է․ Տիգրան Քոչարյան

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր բոլոր գործողությունների հիմքում պետք է լինի պետական շահը. Փաշինյանը ներկա է գտնվել ՔԿ ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին

Irina Abovyan

ՄՈՐՔՈՒ՞, ՆԵՂՎԱ՞Ր. մոլախոտը , ամենուր մնում է մոլախոտ , որն էլ լավագույն դեպքում , դառնում է անասնակեր

Irina Abovyan

Մի քանի հոգով մի տղամարդուն ծեծելը ղզիկություն է, ում խուլիգանորեն ծեծել են, կարող են իրենց դաս տալ

Irina Abovyan