Միջազգային

Ռուսաստանում մոբիլիզացիայի դեմ ցույցերի ժամանակ ավելի քան հազար մարդ է բերման ենթարկվել (տեսանյութ)

Ռուսաստանում սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած մոբիլիզացիայի դեմ ակցիայի ժամանակ ավելի քան 1026 մարդ է բերման ենթարկվել։ Այս մասին հայտնում է «ОВД-Инфо» իրավապաշտպան նախագիծը։

Ձերբակալություններ, ըստ իրավապաշտպանների, տեղի են ունեցել 38 քաղաքներում։ Ձերբակալվածների մեծ մասը եղել է Մոսկվայում (394 մարդ), Սանկտ Պետերբուրգում (376 մարդ) և Եկատերինբուրգում (40 մարդ):

Սամարայում ոստիկանությունը բերման է ենթարկել մանկասայլակով և երկու երեխաներ ունեցող կնոջ։  «Idel.Реалии»-ի փոխանցմամբ՝ նրանք քայլում էին հրապարակի մոտ, որտեղ ընթանում էին բողոքի ցույցերը։

Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում ոստիկանները դաժանաբար բերման են ենթարկել ցուցարարներին երթերի ժամանակ, ինչպես նաեւ մետրոյում։ Իրավապաշտպանները հայտնում են, որ ծեծի են ենթարկվել ցուցարարներն ու լրագրողները։

Կարդացեք նաեվ

Տեսեք ինչպես Ադրբեջանցի տղամարդը ստորшցրեց Ալիևին

Irina Abovyan

Թուրքիայում պիտբուլը կծել է ադրբեջանցի գործարարի քիթը

Irina Abovyan

«Պուտինին չի հաջողվի հաղթել». Բայդեն

Irina Abovyan

Սոֆյա Ռոտարուի որդուն և թոռանը բերման են ենթարկել

Irina Abovyan

Ռուսաստանը քիմիական զենք է կիրառել

Irina Abovyan

Ալիևը՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապայմանի մասին

Irina Abovyan