Խոհանոց

Այս ուտեստը կարելի է պատրաստել և՛ տոնական, և՛ ամենօրյա սեղանի համար: Լցոնած միս

Բաղադրիչներ

800 գ աղացած միս

2 ձու

70 գ քերած պանիր

150 գ կտրատած պանիր

4 ճ/գ պաքսիմատ

½ գլուխ սոխ

170 գ կաթնաշոռ

3 ճ/գ թթվասեր

1 ճ/գ մանանեխ

մաղադանոս

1 ճ/գ աղ

1 թ/գ սև պղպեղ

2 ատամիկ սխտոր

2 ճ/գ տոմատի սոուս.

Դիտեք նաև՝

Պատրաստման եղանակը

Աղացած մսին ավելացնել աղ, սև պղպեղ, մանանեխ, մանրացրած սոխ, 2 ձու, լավ խառնել, ավելացնել պաքսիմատ, լավ խառնել և թողնել մի կողմ

Միջուկի համար անհրաժեշտ է կաթնաշոռին ավելացնել թթվասեր, սխտոր, մաղադանոս և լավ խառնել

Մսից գնդիկներ ձևել, բաժակի օգնությամբ բնի պես բացել

Դնել 1 կտոր պանիր, 1 թ/գ կաթնաշոռային խճողակ, դարձյալ 1 կտոր պանիր, 1 թ/գ կաթնաշոռ

Եվս 1 բարակ կտոր պանիր դնել, մի քիչ միս դնել և ամրացնել (ստացվում է մեկ մսագնդի մեջ 3 բարակ կտոր պանիր և 2 թ/գ կաթնաշոռային խճողակ)

Տոմատի սոուսով պատել և դնել 180՞С տաքացրած ջեռոցում 30 րոպե

Մնացած տոմատի սոուսի մեջ ավելացնել 1 ճ/գ թթվասեր, քսել մսերին, ավելացնել քերած պանիր և ևս 5 րոպե թողնել ջեռոցում

Զարդարեք մաղադանոսով և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կարդացեք նաեվ

Լոլիկով և բրոկոլիով աղցան

Irina Abovyan

Տնական խոզապուխտի հետաքրքիր բաղադրատոմս, որը ստացվում է շատ համեղ և ախորժելի

Irina Abovyan

Պատրաստում եմ սառեցված հատապտուղներով կեքսեր, որոնք ստացվում են անչափ համեղ և իդեալական են մեկ բաժակ անուշաբույր թեյի հետ 

Irina Abovyan

Ցածր ճնշման այս հիմնական ախտանշանների մասին շատ քչերը գիտեն

Irina Abovyan

Ջեմով Պիրոգ և Ոչ Միայն

Irina Abovyan

5 Ամանորյա Աղցաններ 2022․ Հեշտ, Արագ և Շատ Համեղ

Irina Abovyan