Առողջություն

Ալոէի հյութ. ինչպե՞ս և ինչի՞ համար օգտագործել.

Ալոէի հյութը, իրավամբ, համարվում է ձեռքի, դեմքի, գլխի մաշկի խնամքի լավագույն միջոցներից մեկը: Այն սնուցում, առողջացնում և երիտասարդացնում է մաշկը: Թե ինչ հատկություններով է օժտված ալոէի հյութը, ինչպես այն ճիշտ պատրաստել, ինչպես նաև ամենատարածված և օգտակար բաղադրատոմսերը՝ ստորև:

Ալոէի օգտակար հատկությունները

Ալոէի հյութը պարունակում է բազմաթիվ վիտամիններ և հանքանյութեր: Դրանցից հիմնականներն են A, B1, B2, B3, B12, C վիտամինները, ֆոլաթթուն, երկաթը, մագնեզիումը, նատրիումը, կալիումը, ցինկը, քրոմը, պղինձը, ամինաթթուները, էնզիմները:

Բացի դրանից, այս դեղաբույսն օժտված է ցավազրկող, վերականգնող և բակտերիացիդ հատկություններով:

Այդ պատճառով էլ այն լայնորեն օգտագործվում է նաև բժշկության մեջ:

Ալոէի հյութն անփոխարինելի միջոց է շլակներն օրգանիզմից դուրս բերելու համար՝ շնորհիվ աղիների պերիստալտիկան լավացնող տարրերի:

Ալոէի հյութն ունակ է ամրապնդել իմունիտետը, դիմադրել վիրուսային ինֆեկցիաներին և բարձրացնել օրգանիզմի պաշտպանական ֆունկցիաները:

Այս դեղաբույսն օժտված է նաև արյունահոսությունը կանգնեցնող և վերքերը լավացնող հատկություններով:

Ալոէի հյութը գրգռում է ախորժակը, բարձրացնում է նաև օրգանիզմի տոնուսը:

Ալոէի հյութը շատ տարածված է ժողովրդական բժշկության և կոսմետոլոգիայի մեջ, քանի որ օժտված է խոնավեցնող հատկություններով, մաշկը դարձնում է էլաստիկ և ձիգ և ունակ է մաքրել դեմքի բշտիկները:

Ալոէի հյութի պատրաստումը տնային պայմաններում

Ընտրիր ալոէի այն տերևները, որոնց ծայրերը թեթևակի չորացել են: Ցանկալի է կտրել ներքևի և միջին հատվածի տերևները:

Կտրված տերևները պետք է օգտագործվեն ոչ ուշ, քան 3 ժամվա ընթացքում, այլապես նրա օգտակար հատկությունները կկորսվեն:

Ալոէի հյութ կարելի է ստանալ՝ ձեռքերով այն ճզմելով տերևներից կամ մսաղացով աղալու ու թանզիֆով անցկացնելու միջոցով:

Ալոէի հյութը պատրաստելուց հետո այն սառնարանում կարելի է պահել ոչ ավելի, քան 3 օր, այլապես նրա օգտակար հատկությունները կվերանան: Այն ավելի երկար պահելու համար պատրաստում են սպիրտային հիմքով թուրմ՝ 2:1 հարաբերությամբ:

Կարելի է նաև ալոէի հյութը սառեցնել սառույցի համար նախատեսված տարաների մեջ, ապա դրանք օգտագործել կոսմետիկ նպատակներով: Կամ կարելի է քսուք պատրաստել՝ այն խառնելով վազելինի կամ լանոլինի հետ:

Ալոէի հյութի՝ գեղարարական նպատակներով գործածությունը և մաշկի խնամքը

Ալոէի հյութը բավականին հաճախ կարելի է հանդիպել տարատեսակ քսուքների, շամպունների, մաքրող միջոցների բաղադրության մեջ: Այս հիանալի բույսը խնամում է ձեռքի, դեմքի և գլխի բոլոր տեսակի մաշկերը:

խոնավեցնում է դեմքի չոր մաշկը

հանում է բորբոքված մաշկի այտուցվածությունը

բարձրացնում է մաշկի տոնուսը և հարթեցնում է կնճիռները

նպաստում է ցելյուլիտից ազատվելուն

մաքրում է խնդրահարույց ճարպոտ մաշկը և պայքարում բշտիկների դեմ

գլխի մաշկը բուժում է թեփից

կանխում է մազաթափությունը

Ձեռքի մաշկի խոնավեցման համար

Խառնիր ալոէի հյութը ձիթայուղի հետ 1:1 հարաբերակցությամբ և քնելուց առաջ քսիր ձեռքիդ մաշկին, ապա դիր բամբակե ձեռնոց: Առավոտյան մերսիր ձեռքիդ մաշկը:

Դեմքի նորմալ մաշկի խնամքի համար

Նույն չափաբաժիններով խառնիր ալոէի հյութը և մեղրը, քսիր դեմքիդ մաշկին և թող մնա 5-7 րոպե, ապա լվա տաք ջրով:

Դեմքի չոր մաշկի խնամքի համար

Ալոէի հյութի, վարսակի ալյուրի, թխկու մեղրի և ձիթապտղի յուղի հավասար քանակությամբ վերցված մասերը խառնել՝ մինչև խիտ շիլա դառնալը, քսել դեմքին և պահել 10-15 րոպե, ապա լվանալ տաք ջրով:

Դեմքի ճարպոտ մաշկի խնամքի համար

Պետք է վերցնել ալոէի հյութ և կիտրոն հավասար քանակությամբ, խառնել և հավասար, բարակ շերտով քսել դեմքին, ապա մաքրել տոնիկով:

Դեմքի կնճիռների դեմ

Ալոէի 2 խոշոր տերև մանրացնել, ավելացնել մեկ բաժակ ջուր, սառեցնել սառւյցի համար նախատեսված կաղապարների մեջ և ամեն օր՝ առավոտյան, այդ խորանարդիկով տրորել դեմքը:

Գլխամաշկի խնամքի համար

Օգտակար նյութերով գլխամաշկը սնուցելու համար գլուխը լվանալուց առաջ 1 ճաշի գդալ ալոէի թարմ քամած հյութը պետք է ավելացնել շամպունին ու դրանով լվանալ գլուխը:

Կարդացեք նաեվ

Չրերը՝ դեղերի և վիտամինների փոխարեն

Irina Abovyan

Թե ինչպես ազատվեցի վարիկոզից 1 շաբաթվա ընթացքում

Irina Abovyan

Սովորական հաբի անհավանական ուժը: Այն կբարելավի լյարդի, մակերիկամների, երիկամների աշխատանքը և կազատի տոքսիններից

Irina Abovyan

Երեխաների սննդակարգից պետք է հանել նրբերշիկը. հորդորում են բժիշկները

Irina Abovyan

Ոտքերի և Եղունգների Սնկից Ազատվելու ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՂԱՆԱԿԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Irina Abovyan

Ընդամենը 10-15 րոպե և կվերանան մեջքի, վզի և ոտքի ցավերը

Irina Abovyan