Առողջություն

Ո՞ր դեպքերում է պետք երիցուկ օգտագործել…

Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ։

Կարգավորում է նյութափոխանակությունը։ Երիցուկն օգտակար է աղիների հետ կապված խնդիրների դեպքում, կարող է օգնել թուլացնել գաստրիտի հետևանքով առաջացող ցավը, հանգստացնել սրտխառնոցն ու փսխումը։ Երիցուկը հանգստացնում է աղիների մկանները, բորբոքային գործընթացները։ Այս բույսն օգնում է նաև ազատվել գազերից, որովայնի փքվածությունից։

Իջեցնում է խոլեսթերինի մակարդակը։ Երիցուկը կարող է արյունը մաքրել ճարպից։ Այդ պատճառով անձանց, ում արյան մեջ խոլեսթերինի մակարդակը բարձր է, խորհուրդ է տրվում օրվա ընթացքում նվազագույնը մեկ բաժակ երիցուկի թուրմ օգտագործել։ Իհարկե, հարկավոր է նաև հետևել առողջ սննդակարգի կանոններին և խուսափել յուղոտ մթերքի օգտագործումից։

Օգտակար է անքնության ու նյարդային լարվածության դեպքում։ Եթե հաճախ եք նյարդայնանում կամ նյարդային լարված վիճակում եք, խորհուրդ է տրվում երիցուկն ամենօրյա սննդակարգ ներառել։

Հանգստացնում է մինչդաշտանային համախտանիշի նշանները։ Երիցուկն օգտակար է, երբ դաշտանային ցիկլը ցավերով է ուղեկցվում։ Այն հակաբորբոքային հատկություններ ունի, բացի այդ՝ օգնում է վերականգնել էսթրոգենների մակարդակը։ Էսթրոգենի կայուն մակարդակի պայմաններում դաշտանային ցիկլը կարգավորվում է։

Փափկացնում է մաշկը։ Չոր երիուցկն օգնում է վերականգնել մաշկը՝ այն դարձնելով նուրբ և ձիգ։ Ցանկության դեպքում երիցուկը կարող եք ավելացնել մարմնի համար նախատեսված նրբաքսուկներին։ Երիցուկը կօգնի նաև մաշկը մաքրել մահացած բջիջներից։

Օգտակար է աչքերի համար։ Երիցուկը կօգնի թեթևացնել քորը, գրգռվածությունը, աչքերի կարմրությունը։

Կարդացեք նաեվ

Վահանաձև գեղձի վիճակը բարելավող սմուզիներ. համեղ և օգտակար

Irina Abovyan

Ինչ կարևոր դեր ունի հավի քարաճիկը բժշկության մեջ

Irina Abovyan

ԵԹԵ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՔ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՁԵՐ ԵՐԻԿԱՄՆԵՐԸ, ՄԻ ԱՐԵՔ ՍԱ

Irina Abovyan

Այս միջոցն օգնում է այն դեպքում, երբ հաճախ բարձրանում է արյան ճնշումը 

Irina Abovyan

Ոտքերիս ցավից չէի կարողանում կանգնել, էլ չեմ խոսում քայլելու մասին, իսկ հիմա․․․Այս միջոցը իսկական հրաշքներ է գործում

Irina Abovyan

Նյարդաբանները հորդորում են․․․Հատկապես կանայք, պետք է իմանան ՍԱ

Irina Abovyan