Շոու-բիզնես

«Հույս է արթնանում, որ կործանված չենք»․ Հրաչ Մուրադյան (լուսանկար, տեսանյութ)

Հաղորդավար Հրաչ Մուրադյանն «Ինստագրամ» սոցիալական ցանցում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով  կամավորներին։

«Ինֆորմացիոն գաղջի՝ քանոնով աղջկա, հրավառության, համերգների ու անտարբերության մեջ չնկատվեց կամավորների, ԱԻՆ-ի, շտապ օգնության աշխատանքը։ Եթե վերջին երկու կառույցների դեպքում դա իրենց աշխատանքն է, ապա կամավոր տղերքի պարագայում դա մարդ լինելն է, որը մեր օրերում անսովոր քիչ է նկատվում։ Մտքերս հանրային արտահայտելու սիրահար չեմ, ունեմ դրա համար պատճառներ, բայց էս տղեքին զուտ մարդկային շնորհակալություն հայտնելը, որը շատ հեռվում, մի տեղ հույս է արթնացնում, որ մենք կործանված չենք՝ անհրաժեշտ է ինձ համար։

Կադրեր տեսա, թե ինչպես են առանց հատուկ տեխնիկայի, անգամ առանց ձեռնոցների տասնյակ կիլոգրամանոց քարեր ձեռքով մաքրում՝ հուսալով, որ ողջ մեկին էլ կգտնեն․․․ Տղեք ջան, շնորհակալ եմ Ձեր ծնողներին ու անչափ ուրախ Ձեր երեխաների համար։ Դուք օրինակ եք», – գրել է Հրաչ Մուրադյանը, ապա շուտափույթ ապաքինում մաղթել տւոժածներին, զորակցություն՝ մահացածների ընտանիքներին։

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունից հետեւանքով կա 16 զոհ։ Որոնողական աշխատանքներին մասնակցում է 350 փրկարար, նրանց օգնում է նաեւ մոտ 150 կամավոր։ Տուժածների ընդհանուր թիվը 61 է։ Տարբեր հիվանդանոցներում բուժումը շարունակում է 12 տուժած, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել: Փլատակների տակից նաեւ 21 ավտոմեքենա է դուրս բերվել։

Կարդացեք նաեվ

Մարինկա Խաչատրյանի կողքին նոր տղամարդ է հայտնվե՞լ

Irina Abovyan

Տեսեք՝ ինչպես անակնկալի եկավ Շուշաննա Թովմասյանը ներս մտնելով. ինչ անակնկալ արեցին ծննդյան առիթով

Irina Abovyan

Հետախուզում է հայտարարվել երգչուհի Սոնա Շահգելդյանի նկատմամբ

Irina Abovyan

Ֆոտո. Ելակ եմ գնել, ապш դրամապանակս դրել եմ մեքենայի վերնահատվածում ու վարել. Անահիտ Կիրակпսյանի խնդրանքը

Irina Abovyan

Շուշան Երիցյանը ցույց է տվել, թե ինչպես է սիրելիի հետ ժամանակ անցկացրել Սևանում

Irina Abovyan

«Վուլգար է»․ Լիլի Մորտոյի կարծիքը հայ հայտնիների look-երի մասին, ամենաթանկ և ամենաէժան գնումները, Women’s club–ի կոնֆլիկտները

Irina Abovyan