Հասարակություն

«Սուրմալու»-ում պայթած շենքի ներս հնարավոր չէ մուտք գործել, փրկարարների համար վտանգավոր է

«Սուրմալու» առևտրի կենտրոնում նոր պայթյունի վտանգ չկա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը։

Հարցին, թե հրավտանգ նյութեր դեռ ներսում կա՞ն, Համբարյանը պատասխանեց, որ ներկայումս տեսադիտարկմամբ փորձում են պարզել, թե ներսում ինչ նյութ կա:

«Շենքի ներս հնարավոր չի մուտք գործել, որովհետև փրկարարների համար վտանգավոր է: Շարունակելու ենք տեսադիտարկման միջոցով հասկանալ մնացե՞լ է հրավտանգ նյութ, թե՞ ոչ»,- ասաց Համբարյանը:

Նա նշեց, որ գնալով հույսը մարում է, թե կկարողանան ողջ մնացած քաղաքացիների հայտնաբերել փլատակներում:

«Բացի շենքի հովացումից և տեսադիտարկումից որևէ գործողություն չի արվում: Մյուս գերատեսչությունների հետ պետք է մտածենք պլան՝ հասկանալու, թե ինչ անել շենքի կանգուն հատվածի հետ: Բայց մինչ այդ արտակարգ իրավիճակների նախարարությունը ամբողջ ճակատով աշխտում է որոնողափրկարարական աշխատանքների ուղղությամբ»,- նշեց Համբարյանը:

ԱԻ  նախարարի տեղակալի խոսքով՝ նախնական տրամադրվածությունը այն է, որ մինչև բոլոր անհետ կորածներին չգտնեն, «Սուրմալու»-ում պայթած շենքը չի քանդվելու:

Կարդացեք նաեվ

Այս վիճակից մենք դուրս ենք գալու, երբեք չվհատվե՜ք, ավելի վատ վիճակներ են եղել. Սասուն Միքայելյան

Irina Abovyan

Մայրս մահացավ, որովհետև շտապօգնության բժիշկ աշխատում են բազային կրթություն ունեցողները․ բժիշկ

Irina Abovyan

Եղանակն առաջիկա օրերին

Irina Abovyan

Երևան-Սևան ճանապարհին բախվել են 30-ից ավելի ավտոմեքենաներ

Irina Abovyan

«Խանութում բոլորը վախեցած ինձ էին նայում, ինձ բայղուշ, գյոռնափշտիկ զգացի». Զառա Արամյան

Irina Abovyan

Մեծ հարսանիք է սպասվում․ Մարիամ Փաշինյանն ամուսնանում է․ Դուք կապշեք, երբ իմանք ով է փեսացուն

Irina Abovyan