Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռումբերի մասին կեղծ ահազանգերի շքերթ. նոր հրահանգ է իջեցվել

Արդեն մի քանի ամիս է, ինչ ռումբի մասին կեղծ ահազանգեր են հնչում ու իրավապահ համակարգը չի կարողանում հայտնաբերել ահազանգողներին:

Ապրիլի 8-ին Երևան քաղաքում խառնաշփոթ էր՝ Ժամը 14։30-ի սահմաներում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Աբովյան փողոցում «Մետրոնում»-ում ռումբ է դրված և այն պայթելու է։ Պարեկները սահմանազատել էին տարածքը:

Ավելի ուշ նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել, որ ռումբ է դրված «Ռոսիա մոլ»-ում, «Մեգամոլ»-ում և «Տաշիր Պիցցա»-ում եւ Զվարթնոց օդանավակայանում:

Այս կեղծ ահազանգերի մասով Ազգային Անվտանգության ծառայությունում քննություն է իրականացվում եւ եւ ըստ նախնական վարկածի Երեւանում կեղծ ահազանգերը հնչել են Ռուսաստանի Դաշնությունից: Ասել է թե՝ Ռուսաստանի Դաշնությունից ռուսական հեռախոսահամարով զանգահարել է եւ ռումբի մասին կեղծ հայտարարաություն է արել: Իսկ թե ով է այդ քաղաքացին, իրավապահները մինչ օրս չեն հայտնաբերել:

Նշենք, որ Այսօր Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ օգոստոսի 14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել էր տեղեկություն մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, զինվորական և քաղաքացիական կարևոր օբյեկտներում, առևտրի կենտրոններում, կենդանաբանական այգում, Բաղրամյան 19 հասցեում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պայթուցիկ սարքեր տեղադրված լինելու մասին։ Իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել էր, որ դրանք կեղծ են:

Նշված դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի հատկանիշներով (Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելը) նախաձեռնվել է քրեական վարույթ:
Այդ վարույթը կփոխանցվի ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն՝ դատախազության հանձնարարությամբ քննությունը ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում իրականացնելու համար: ԱԱԾ քննչական դեպարտամենտ են փոխանցվելու նաև վերջին շրջանում ստացված նախկին մի քանի նման տեղեկությունների առթիվ նախաձեռնված վարույթները:

Դատախազությունն ընդգծված հետևողականություն է դրսևորելու իր իրավասության շրջանակներում վերջին ժամանակահատվածում հաճախակիացած այս կեղծ տեղեկությունների ներքին տրամաբանական կապերի, պատճառների պարզման, քրեաիրավական համարժեք գնահատականներ տալու, այդ կեղծ տեղեկությունները տարածողներին հայտնաբերելու և քրեական պատասխանատվության ենթարկելու հարցում:

Առաջիկայում ՀՀ գլխավոր դատախազությունը կներկայացնի այս դեպքերով իրականացվող քրեական վարույթների արդյունքների մասին տեղեկատվություն: Դատելով իրավիճակից վերջին շրջանում ահազանգողները հայտնաբերված չեն:

Կարդացեք նաեվ

Ես փոխում եմ կյանքի կոդը, սովորեցնում ապրելու գաղտնիքը և ազատում վախերից․ Գեորգի Ավագյան

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որոնք են Դելտա շտամի ախտանշանները երեխաների շրջանում

Irina Abovyan

Արտակարգ դեպք Երևանում. Հյուսիսային պողոտայում ծեծված ու անօգնական վիճակում հայտնաբերված 35-ամյա երիտասարդի կյանքը փրկվել է

Irina Abovyan

Երևանում 30-ամյա երիտասարդը Իտալիայի դեսպանատան ճաղավանդակի վրայով անցել ու մտել է դեսպանատան տարածք (Տեսանյութ)

Irina Abovyan

Կիրակի Երևանում պատվաստումների օր է

Irina Abovyan

Կրակոցներ՝ Երևանում. «Տեցի կռուգից» հրազենային վիրավորումներով 20-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց

Irina Abovyan