Այս միջոցն օգնում է այն շրջանում, երբ հաճախ բարձրանում է արյան ճնշումը
Անհրաժեշտ է եռացնել 1լ ջուր՝ նախօրոք 0,5կգ շաքարավազ ավելացնելով, իսկ հետո ավելացնել 5 խոշոր չափի սոխ՝ կեղևի հետ միասին: Սոխն անհրաժեշտ է կտրել 4 մասի և 20 րոպե եփել թույլ կրակի վրա:
Դիտեք նաև՝
10 ժամ թրմել և քամել մառլյայով: Ընդունել օրական 3 անգամ՝ 1ճ.գ. չափաբաժնով, ուտելուց 20 րոպե առաջ:
Բուժման կուրսը 10 օր է, իսկ կարճ դադարից հետո կուրսը կարելի է կրկնել: Հիմնականում տարեկան 2 կուրսը բավական է ողջ տարին լավ ինքնազգացողություն ունենալու համար:
Սոխը ժողովրդական բժշկության մեջ ունի լայն կիրառում: Այն օգտագործվում է աղիների հետ կապված խնդիրների, ավիտամինոզի, հարբուխի և մրսածության դեպքում, և այլն: Շատ վիտամիններ պարունակելու շնորհիվ՝ սոխն ուղղակի անփոխարինելի է վիրուսների տարածման շրջանում:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։