Քաղաքականություն

Հորդորում եմ՝ ինձանից սկսեն մանդատներից զրկելու գործընթացը. Արամ Վարդեւանյան


Մենք ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ երկրի թիվ մեկ պաշտոնյան՝ Նիկոլ Փաշինյանը, կարող է ասուլիս տալ, խոսել պատերազմի սպառնալիքի մասին, խոսել հայրենազրկման հերթական դրսեւորման մասին, խոսել ռազմագերիների մասին ու դրա հաջորդ օրը ԱԺ-ն պաշտոններ է քննարկում, ընդդիմադիրներին պաշտոններից զրկելու հարցը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 4-ին, Բաղրամյան-Դեմիրճյան խպաչմերուկում «Դիմադրության» շարժման բողոքի ակցիայի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:
Անդրադառնալով նրան, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը մտադիր է վայր դնել պատգամավորի մանդատը, Վարդեւանյանն ասաց. «Այդտեղ դուք խնդիր մի տեսեք»:
Հարցին, թե խմբակցությունում քննարկվո՞ւմ է մանդատները դնելու հարցը, նա արձագանքեց. «Մանդատները պետք է ծառայեցվեն կարեւորագույն մեկ օրակարգի: Դրանցից մեկը վարչապետ ընտրելն է: Տարբերակներից մեկը կարող է հենց դա լինի, իսկ դրա համար պետք է ունենալ մանդատ: Մյուս տարբերակը, թե մանդատները դնելն ինչ հետեւանքի է բերելու: Այս պահի դրությամբ ունենք Սահմանադրությամբ նախատեսված կարգավորում, որ ԱԺ-ն պետք է համալրված լինի համապատասխան պաշտոններով, այդ թվում ընդդիմադիր քվոտաներով, դրանց մեջ է նաեւ ԱԺ փոխխոսնակի պաշտոնը: Հիմա այդ պաշտոնը համալրված չկա: Դա Սահմանադրության խախտում է, բայց դա օրվա իշխանության համար խնդիր չի առաջացնում: Հիմա այս պայմաններում եթե ընդդիմադիրները մանդատները դնում են, բայց Սահմանադրությունը ուղղակի հետեւանք չի նախատեսում, դա խնդիր առաջացնելո՞ւ է: Իրենց համար անգամ խնդիր չի առաջացնում, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթում գրված չէ, որ Բերձորը պետք է հանձնել»:
«Իրենք մանդատներից զրկելուց էին խոսում չէ՞: Ես էլ կասեմ՝ թող այդ պրոցեսն սկսեն Արամ Վարդեւանյանից, հորդորում եմ: Թող իրենք հունիսի 3-ի մեր ներկայացրած տեքստն ընդունեն, մենք բոլորս մանդատները դնենք, պաշտոնները արդեն դրել ենք, պարգեւավճարներն էլ կտանք իրենց: Բայց չեն ընդունում»,-ասաց Վարդևանյանը:

Կարդացեք նաեվ

«Էս մարդն աշխատելու է Նիկոլ Փաշինյանի մոտ՝ նախագահ». Հայկ Մամիջանյան

Irina Abovyan

Գորբաչովը շոկային փաստ է հրապարակել․Արցախի մասին մի գաղտնիք բացեմ

Irina Abovyan

Գազը, ջուրը, լույսը չթանկացնելու փաշինյանական խոստումներն ապացուցող ձայնագրությունը միացվեց ԱԺ-ում

Irina Abovyan

Անբարոյականները պատասխանատուներ են փնտրում՝ իրենցից բացի․․․Բժիշկ Հայկ Մանասյան

Irina Abovyan

Այնքան խելք չուներ, որ սեփական համարից էր զանգահարել.Անի Խաչատրյանը՝ գարեջրատան տիրոջ զանգի մասին

Irina Abovyan

Ալեն Սիմոնյանի նոր մտահղացումը

Irina Abovyan