Հասարակություն

Lada-ն մխրճվել է խախտում կատարած ЗИЛ 130-ի մեջ, բժիշկները պայքարում են 3 վիրավորների կյանքի համար

Հուլիսի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմանում Երևան-Սևան ավտոճանապարհի 23 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի «Պարկովնիկի օբյեկտի» դիմաց, բախվել են ЗИЛ 130 մակնիշի և ՎԱԶ 21010 մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Աբովյանի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժին պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

Ըստ նախնական տեղեկության՝ վթարի մեղավորը եղել ЗИЛ-ի վարորդը, նա չթույլատրելի հատվածով փորձել է շրջադարձ կատարել, ապա վթարային իրավիճակ ստեղծել Lada-ի վարորդի համար, ինչն էլ դարձել է  վթարի պատճառ։ 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Կարդացեք նաեվ

Շղթայական ավտովթար ոստիկանության Չարբախի բաժանմունքի դիմաց. վիրավորները տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ

Irina Abovyan

«Լենինին դաժե մեկ-մեկ լողացնում էինք»․ Լենինի կանգուն արձանը՝ Արին գյուղում (տեսանյութ)

Irina Abovyan

Հայկական կողմն ունի զոհեր ու վիրավորներ, հայտնի է երկու մարտական դիրքի կորստի մասին․ ՀՀ ՊՆ-ից հայտնում են՝ մարտական գործողությունների ինտենսիվությունը չի թուլացել

Irina Abovyan

Մատչելի և հասանելի բոլորին․ Զատկի տոնական սեղանի գեղեցիկ ձևավորումներ

Irina Abovyan

Լիլի Հովերը խոսել է անձնական մեծ կորստի մասին

Irina Abovyan

Հայկական կողմն ունի 14 վիրավոր, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է. գրեթե բոլորը վիրավորվել են ԱԹՍ-ի հարվածներից․ Արցախի ՄԻՊ

Irina Abovyan