Քաղաքականություն

Իշխանությունը կրկին ժողովրդի թիկունքում ձեռք է բերել պայմանվորվածություն՝ Բերձորը հանձնելու մասին. Իշխան Սաղաթելյան

Արցախ-Հայաստան ցամաքային ճանապարհն իրոք ճակատագրական խնդիր է, հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Արցախի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու նախագիծը պետք է հաստատվեր կողմերի համաձայնությամբ։ Ե՞րբ, որտե՞ղ և ի՞նչ մակարդակով են համաձայնություններ ձեռք բերվել, կա՞ն համաձայնություններ և որտե՞ղ են ստորագրվել։ Մենք պնդում ենք, որ այս իշխանությունները կրկին ժողովրդի թիկունքում ձեռք են բերել պայմանվորվածություն՝ Բերձորը հանձնելու կապակցությամբ։

Երեք տարվա ընթացքում պետք է հաստատվեր երթուղու կառուցման նախագիծը, այնինչ 20 ամիս անց Ադրբեջանը կառուցել է 32 կմ երկարությամբ ճանապարհ և արագացված ընթացքով առաջ է մղում իր շահերը։ Ո՞ւմ է ձեռնտու այս շտապողականությունը», – հարց ուղղեց ընդդիմադիր պատգամավորը։

Իշխան Սաղաթելյանը շեշտեց՝ Ադրբեջանը մինչև այժմ չի կատարել իր պարտավորությունները, այդ թվում՝ ռազմագերիների վերադարձի մասով, ավելին՝ խախտել է եռակողմ համաձայնագրի բազմաթիվ կետեր։

«Ինչպե՞ս է ստացվում, որ հայկական կողմը հետևողականորեն իրականացնում է  համաձայնագրի կետերը, իսկ Ադրբեջանը՝ ոչ. որովհետև կառավարության շենքում նստած են դավաճաններ, որոնք սասարկում են Ադրբեջանի շահերը», – ասաց ընդդիմադիր գործիչը։

Կարդացեք նաեվ

ՏԵՍԱՆՅՈւԹ. Թագուհի Թովմասյանը պաշտոնական այցով Արցախում է. ինչ հանդիպումներ է ունեցել

Irina Abovyan

ՁԵԶ ՅՈՒՂԵԼ Ա ՊԵՏՔ, ՇԱՏ ԵՔ ՃՌՌՈՒՄ․ մինչ օրս էլ շարունակում եք ձեր կեղտոտ խաղերը․ ՉԵՆՔ ԹՈՂՆԻ․

Irina Abovyan

Ինչ հայտարարել եմ, ճիշտ եմ ասել․ Փաշինյանը՝ Շուշիի վերաբերյալ իր հայտարարության մասին

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի աներորդու եւ պատգամավորների օգնականի միջադեպի գործով ԱԱԾ-ն որոշում է կայացրել. ինչ է սպասվում կոմիտեում

Irina Abovyan

Հիմա էլ եմ վախենում, որովհետև չկա քո հանգստացնող գիրկը.Կարին Տոնոյանի հուզիչ նամակը անմահացած որդուն

Irina Abovyan

«Ծիրանի» ռեստորանում ծեծկռտուք հրահրողը եղել է Սուրեն Պապիկյանի հարսանիքի «ազաբ բաշին»

Irina Abovyan