Շոու-բիզնես

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու է դերասան Հայկ Հովհաննիսյանը սափրել գլուխը. մանրամասներ

Օրերս դերասան Հայկ Հովհաննիսյանը տեսանյութ էր հրապարակել, որում ցուցադրում է, թե ինչպես է սափրում է գլուխը:

Դերասանի հետեւորդները տեսանյութի տակ բավականին ծավալուն քննարկում են ծավալել միաժամանակ՝ նշելով, որ Հայկն այս տեսքով եւս համակրելի է:

ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել դերասանի հետ, սակայն չհաջողվեց, իսկ սցենարիստ Անի Մաղաքյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ Հայկի նման քայլը կապված է նոր «Ապրիր ինձ հետ» հեռուստասերիալի հետ:

«Հայկը նման քայլի գնացել է նոր դերի համար, կերպարն է այդպես պահանջում, շատ փակագծեր առայժմ բացել չեմ կարող: Չեմ կարող ասել հեշտությամբ է գնացել նման քայլի թե չէ, բայց կարծում եմ որպես դերասան այնքան էլ մեծ զոհաբերություն չէ»,-նշեց Անի Մաղաքյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ շուտով հեռուստաէկրանին կհայտնվի նոր հեռուստասերիալ՝  «Ապրիր ինձ հետ», այն բաղկացած է լինելու 24 մասից: Նախագծի սցենարի հեղինակ Անի Մաղաքյանը ArmLur.am-ի հետ զրույցում պատմել է սցենարային աշխատանքների, թեմատիկայի եւ այլ հետաքրքիր մանրամասների մասին:

Նշենք, որ նախագծի ռեժիսորը Հայկ Վարդանյանն է, օպերատորը՝ Վարդան Ուռումյանը: Դերասանական կազմում են Անի Խաչիկյանը, Հայկ Հովհաննիսյանը, Զիրոյանը, Լիա Զախարյանը, Ռոբերտ Հակոբյանը, Աշոտ Հակոբյանը եւ այլք:

Կարդացեք նաեվ

Տշած եմ… Իրինա Այվազյանը վատ հոգեվիճակում է. ինչ է պատահել նրան

Irina Abovyan

Ծանր, դեպրեսիվ շրջան էի ապրում, անդադար լաց էի լինում, կարոտը սպանեց ինձ. Ագնեսա Շահնազարյան

Irina Abovyan

Սերը օդում է. Յանա Դանիելյան

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինձ համար ընտանիքը երկրի մոդելն է. Նունե Եսայանը՝ նոր տեսահոլովակի մասին

Irina Abovyan

Իմ փոխարեն է ներկայանում և գումար վերցնում մարդկանցից. Անահիտ Սիմոնյանը զգուշացնում է 

Irina Abovyan

Քրիստինե Պեպելյանը բացահայտել է, թե, երբ է պատրաստվում ցույց տալ որդուն

Irina Abovyan